Աբրահամյան․ Ադրբեջանի տարածքային հավակնությունները առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին
Ադրբեջանի քաղաքական հավակնություններին և քարոզչական «մարտերին» զուգահեռ բավականին վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ, նշել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կարծում եմ, որ իմաստ չկա երկար խոսելու այն մասին, թե ինչ սպառնալիքներ իր հետ կարող է բերել մեր հարավային հարևանի նկատմամբ հնարավոր ագրեսիան:
Բացի նրանից, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է և Հայաստանի հետ բազմաթիվ թելերով է կապված, այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա:
Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև տարբեր կերպ առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին, և իրադրությունը հատկապես այս փուլում անչափ զգայուն է ու վտանգավոր:
ԱՄՆ-ից հնչող կոշտ բառամթերքն ու դրան ի պատասխան, Իրանից հնչող սուր արձագանքը, համենայն դեպս, այս փուլում իրադրային լիցքաթափում չեն ենթադրում:
Ստեղծված իրավիճակում, թե ինչ ծառայություններ են առաջարկում Թուրքիան ու Ադրբեջանը և ինչ գին են պահանջում հակաիրանյան ճակատին իրենց՝ այս կամ այն չափով մասնակցությունն ապահովելու համար, կերևա որոշ ժամանակ հետո», - նշել է պատգամավորը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.