Ե՞րբ են հատվել Բուսաբանական այգու կաղնիները. պարզաբանում է տնօրենությունը
Երևանի բուսաբանական այգում կտրված 30 ծառերից մոտ 20–ը հատվել են 2024 թվականի աշնանը, իսկ մնացածը` մի քանի տարի առաջ։ Այս հայտարարությունը տարածել է այգու տնօրենությունը` արձագանքելով սոցցանցային հրապարակումներին։
«Ֆեյսբուքի» օգտատեր Էդուարդ Հայրումյանը օրերս լուսանկարներ է հրապարակել, որոնցում շուրջ 30 հատ կոճղ է երևում` 30-50 սմ տրամաչափով։
«Ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի ծառահատումների հետ, և նրա օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի հրամանի` մասնագիտական հանձնախումբը 2025թ-ի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել է կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ շուրջ 30 հատ կոճղ կա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նույնիսկ ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է` մեկ տասնյակից ավելի կոճղերն ունեն մի քանի տարվա հատման վաղեմություն։ Բուսաբանական այգուց վստահեցնում են` մոտ 20 հատ ծառ հատվել է 2024 թ-ի աշնանը։
Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։
Հիշեցնենք, որ Ժաննա Հովակիմյանը 2025 թվականի հունվարին է նշանակվել Բուսաբանական այգու տնօրեն։ Նրանից առաջ տնօրենի պարտականությունները կատարում էր Աննա Ղուկասյանը, որը փոխարինել էր նախկին տնօրեն Արսեն Գասպարյանին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.