Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Ներկայիս քաղաքական դաշտում շատերին է պետք տարանջատվել Նիկոլից: Ես վստահ եմ, ու կարող եմ նույնիսկ գռազ գալ, որ որոշ ժամանակ հետո, ՔՊ-ում էլ են շատերը փորձելու հրապարակային տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու և Նիկոլին իշխանության բերելու գործում իրենց ունեցած մասնակցությունից:
Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի: Դարձել է չումա, որից առողջ և անառողջ շատ ուժեր փորձում են հեռու մնալ ու մաքրվել ոչ հեռու անցյալում ունեցած իրենց առնչությունց:
Սա շատ նորմալ է և նույնիսկ գովելի, որ ամեն կերպ փորձում են տարանջատվել Նիկոլից: Բայց պետք է ի նկատի ունենալ, որ դա չի ստացվելու անել ՀՀԿ հաշվին: Պետք չէ ենթադրություններ հորինել, վարկածներ ծնել, եղելություններ կեղծել և յորովի մեկնաբանություններ անել:
Պետք է նաև ի նկատի ունենալ, որ պետության կենսական շահերի դեմ սպառնալիքների, քաղաքացիական բախումների ու անմեղ զոհերի շանտաժով, 2018թ. մայիսի 8-ին ՀՀԿ-ից շորթված 11 քվեների պատասխանատվությունն էլ է նիկոլիզմի ու նրա երբեմնի ջատագովների վրա:
Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները:
Իշխանափոխությունից հետո պարզաբանման ենթակա հարցերից մեկն էլ պետք է լինի «Նիկոլին իշխանության բերելու» ներքաղաքական շահառուների և տարբեր շրջանակների մերկանտիլ ակնկալիքների բացահայտումը:
Մինչ այդ, համընդհանուր աղմուկի մեջ, թացը չորին խառնած, կորցրել ու կորցնում ենք ամենաթակը՝ ԵՐԿԻՐԸ:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).
-
2025-07-17 17:38
Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.