Մասկ. ԱՄՆ-ին սպառնում է սնանկացում կոռուպցիայի և մեծ ծախսերի պատճառով
ԱՄՆ-ին սպառնում է սնանկացում կոռուպցիայի և ավելորդ ծախսերի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) կուրատոր Իլոն Մասկը։
«Եթե երկիրը ծախսում է իր հնարավորություններից վեր և խելամտորեն փող չի ծախսում, ապա նա, ինչպես մարդը, կսնանկանա։ Իմ այստեղ [աշխատելու] պատճառն այն է, որ ես շատ մտահոգված եմ, որ Ամերիկան կարող է սնանկանալ կոռուպցիայի և վատնման պատճառով: Եթե ոչինչ չարվի, Ամերիկա կոչվող նավը կխորտակվի»,- ասել է միլիարդատերը Fox News-ին տված հարցազրույցում։
Մասկի խոսքով՝ «կառավարության խարդախությունն ու վատնումն այնքան մեծ է», որ արդյունքում ԱՄՆ-ն տարեկան կորցնում է 2 տրիլիոն դոլար։ «ԱՄՆ-ի պետական պարտքն այնքան է աճել, որ նույնիսկ դրա դիմաց վճարվող տոկոսները գերազանցում են ամբողջ ռազմական բյուջեն։ Բյուջեն անվերահսկելիորեն աճել է», - ավելացրել է ձեռնարկատերը:
Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո երկրի իշխանությունները սկսել են պետական բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Ձեռնարկատեր Իլոն Մասկի խոսքով՝ DOGE-ն ակնկալում է Վաշինգտոնի կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.