Զուտ գործարք է. Մանե Թանդիլյանը` խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք «խաղաղության պայմանագիրը» զուտ փաստաթուղթ է լինելու ՀՀ իշխանությունների համար, որ ասեն` խաղաղություն են բերել։ «Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այս տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց գերիների ազատ արձակման պահանջով ակցիայից հետո։
«Ուզում են դա անել, որ զուտ փաստաթուղթ ունենան ու ասեն, թե խաղաղություն են բերել։ Դա չի կարող լինել, երբ Բաքվի բանտերում հայեր են գտնվում։ Այդ անձանց հարցն անգամ իրենց օրակարգում չկա, և նրանք դա չեն թաքցնում։ Այժմ նաև ներպետական հայցերից են ուզում հրաժարվել, գերիների հարցով բանագնաց չունի։ Նա (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ.) տարբեր միջազգային կառույցների հետ շփումներում ասում է, թե մի խանգարեք Ադրբեջանի հետ մեր զրույցներում։ Սա է նրանց օրակարգը, և այսպես են նրանք վարվում Բաքվի բանտում գտնվող հայերի հետ»,– ասաց Թանդիլյանը։
Նա վստահ է` ՀՀ իշխանությունների պաշտոնավարման շարունակման դեպքում յուրաքանչյուր հայի հետ կարող է նույնը պատահել, եթե որևէ հայ ինչ–որ կերպ հայտնվի Բաքվում։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 16:51
Решение об аресте судьи Артуша Габриеляна будет обжаловано в вышестоящей инстанции. Об этом написал на своей странице в Facebook адвокат Эрик Алексанян.
-
2025-05-02 16:47
На заседании Совета старейшин Гюмри 2 мая глава фракции «Страна для жизни» предыдущего Совета старейшин города Карен Малхасян назначен руководителем аппарата мэрии Гюмри.
-
2025-05-02 16:46
По факту применения насилия к гражданину сотрудниками отдела полиции Армавира Министерства внутренних дел возбуждено уголовное дело по признакам пункта 7 части 2 статьи 450 Уголовного кодекса Республики Армения (пытка, совершённая группой лиц). Об этом сообщили из Следственного комитета.
-
2025-05-02 16:44
Мера пресечения в виде подписки о невыезде применена в отношении префекта ереванского района Нор Норк Тиграна Тер-Маркаряна и еще троих сотрудников муниципалитета, сообщили Sputnik Армении источники в муниципалитете.