Փաստաբանը «անհնար» է համարել արդարադատություն ապահովել ոստիկանների կողմից արցախցուն ծեծի ենթարկվելու գործում
Արցախցի 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործով արդարության հասնելն անհնար է, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով»,-նշել է նա ֆեյսբուքյան գրառման մեջ։
Փաստաբանը մատնանշել է, որ Արցախի բնակչին խոշտանգող ոստիկաններից ոչ մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ուլուբաբյանի ներկայացուցիչները պարզել են ոստիկաններից երկուսի ինքնությունը, սակայն քննիչը նրանցից այս տեղեկությունը դեռ չի ընդունել։
Փաստաբանի խոսքով, որևէ ոստիկանի համար փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու, թե արդյոք արցախցու նկատմամբ խոշտանգումների հետքեր (ձեռքի վնասվածքներ և այլն) կան։ Ոչ մի ոստիկան չի հարցաքննվել։ Փաստաբանի խոսքով՝ ոչ մի փաստաթուղթ կամ նյութ (տեսանյութեր, ոստիկանության կողմից 7-ժամյա բերման ենթարկելու մասին փաստաթղթեր) չեն առգրավվել։
«Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։ Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ։ Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և չի փորձաքննվել»,- պարզաբանել է Երիցյանը։
Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քրեական գործը հարուցվել է բավականին ուշ և միայն երեկ կեսօրին է տեղափոխվել համապատասխան քննչական մարմին։
«Վերոգրյալի համատեքստում շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում»,- եզրափակեց Երիցյանը։
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».