Հանդիպել սահմանի չեզոք տեղանքում․ Սարգիս Խանդանյանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Նա այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Խանդանյանը նշել է՝ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Հետևաբար առաջարկում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին իրենց գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։
«Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին` այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում»,- գրում է Խանդանյանը։
Պատգամավորը կարծում է, որ այս նախաձեռնությունը կարող է լրացնել երկու երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
Խանդանյանը հուսով է, որ Սեյիդովը դրական պատասխան կտա, և կկարողանան համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։
Նա նաև առաջարկել է առաջին հանդիպման վայր դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 15:26
Сегодня утром в Иране, в провинции Хорасан произошло землетрясение магнитудой 5 баллов. В результате пострадали 19 человек, зафиксированы незначительные разрушения. В настоящее время на местах ведутся оценочные работы. Губернатор округа призвал жителей сохранять спокойствие и соблюдать рекомендации по безопасности в случае повторных подземных толчков. Новости Армении – NEWS.am
-
2025-05-01 15:25
В связи с новым обострением напряженности между Индией и Пакистаном правительство в Нью-Дели вечером в среду приняло решение полностью закрыть воздушное пространство для пакистанских авиакомпаний.
-
2025-05-01 15:23
Гражданская инициатива «Мост» и Всеармянский молодежный союз «Армения-Арцах» подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-01 15:18
Азербайджан провел командно-штабные учения в Нахиджеване, сообщает Минобороны страны.