Արգիշտի ԿԻՎԻՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իմ տեղեկություններով, պահանջ է առաջադրվել, որ Փաշինյանը գնա Բաքու և այնտեղ խաղաղության պայմանագիր կնքի։ Դրա մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պահանջում է Փաշինյանի այցը Բաքու ոչ միայն նրան անձամբ նվաստացնելու, այլև Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի հասնելու համար։
«Փաշինյանը Ռուսաստանի միջոցով փորձեց ապահովել, որ փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, ուր Ալիևը նույնպես կգնա մայիսի 9-ին։ Ռուսաստանի համար սա մեծ նվեր կլիներ, քանի որ թելադրողի դերը կունենար այն երկիրը, որտեղ ստորագրվում է փաստաթուղթը։ Հենց այդ նպատակով էլ Մատվիենկոն Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո մեկնեց Բաքու՝ ուսումնասիրելու, թե արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ դրան, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է ավիավթարից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների լարվածությանը, Կադիրովը նախ ներողություն խնդրեց, ապա Մոսկվան պատրաստակամություն հայտնեց փոխհատուցում վճարել, ինչպես նաև հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանի մայրաքաղաքում Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրման հարցը, որը սրբազան նշանակություն ունի Ադրբեջանի համար։
Մատվիենկոն ևս ներողություն է խնդրել, բայց սա հրապարակային էր։ Եվ ոչ հրապարակային հարթությունում նա հնչեցրել է Մոսկվայում փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին: Այդ սցենարը Փաշինյանի համար փրկություն կլիներ Բաքու մեկնելուց հրաժարվելու առումով և նրան հնարավորություն կտար դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշել է վերլուծաբանը։
Կիվիրյանը հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև ոչ մի բանակցություն չի եղել, Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ հետևողականորեն կատարելով դրանց բոլոր կետերը։
«Միևնույն ժամանակ, Բաքուն ոչ մի առաջարկ չի ընդունել, քանի որ Հայաստանը թույլ է համարում և վստահ է, որ Փաշինյանի օրոք կարող է առավելագույնը պոկել։
Բայց եթե Ալիևը հայտարարի, որ այլևս չի ցանկանում բանակցել Փաշինյանի հետ, ապա գերտերությունները կարճ ժամանակում նրան կհեռացնեն, քանի որ այս պահին մեր տարածաշրջանում էսկալացիա ոչ մեկին պետք չէ։ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, և նաև, որ դրանից է կախված՝ Փաշինյանը կմնա՞ իշխանության, թե՞ ոչ։
Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, ուստի չի շտապում ստորագրել համաձայնագրի նույնիսկ իր համար ցանկալի տարբերակը»,- ընդգծել է Կիվիրյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.