Աշոտյան․ Նոր Սահմանադրությունում չի լինի ցեղասպանության թեման
Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը Թուրքիային տրված անբարո խոստում է: Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով իրեն ուղղված հարցերին։
Նա նշել է, որ այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում է իր պաշտոնազավթման առսջին իսկ օրվանից։
«Սա է Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաև, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաև ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ»,– գրել է նա։
Աշոտյանը նկատել է նաև, որ միջազգային քաղաքականության մեջ արդեն երևում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի կտրուկ նվազումը։
Որպես օրինակ է նա բերել Եվրոպական Միության խոսույթն ու փաստաթղթերը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման գրեթե չի հիշատակվում։
«Եվրոպական խորհրդարանի այս տարվա երեք զեկույցներում՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և մարդու իրավունքների, չկա Հայոց ցեղասպանության գեթ մեկ հիշատակում։ Բայց առկա են Հոլոդոմորի, Հոլոքոստի, Ղրիմի թաթարների, Բոսնիայի և այլ ցեղասպանությունների հիշատակումներ»,– նշել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու 1939 թվականին Հայոց ցեղասպանության հարցը օրակարգում չէր, իսկ 1950 թվականին հայտնվեց:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 16:30
В Армении со своими учебными заведениями прощается 61301 выпускник основных и старших школ.
-
2025-05-23 16:27
В Армении открылась сеть сейсмических станций, приобретенных Национальной академией наук республики при поддержке правительства Китая.
-
2025-05-23 16:24
Министр иностранных дел РФ Сергей Лавров заявил, что подписание мирного договора с Азербайджаном является непременным условием для реализации на практике прорабатываемой сейчас Арменией инициативы «Перекресток мира» в стремлении «встроить свою территорию, свои логистические возможности в общеконтинентальные большие процессы». Об этом сообщает ТАСС.
-
2025-05-23 16:21
Культурная кража режима Алиева против Ирана в Нидерландах: Баку организовал выставку в Гааге и представил иранские ковры, в том числе ковры, сотканные в городах Тебриз и Ардебиль, как 30-летнее наследие страны! Об этом в соцсетях написал иранский политолог Эхсан Мовахедиан.