ՔԿ․ Երևանում ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 աշակերտուհու նկատմամբ
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից չեն մանարամասել, թե որ դպրոցի մասին է խոսքը, միևնույն ժամանակ հավելել են, որ Ա.Ծ.-ի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, Ա․Ծ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
«Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, 4 դրվագ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով-խմբ․) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, 3 դրվագ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով-խմբ․)»,- ասված է հաղրդագրության մեջ։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ, հավելել են ՔԿ-ից։
2024-ի հոկտեմբերին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցչին ձերբակալել, այնուհետև կալանավորել էին աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու կասկածանքով։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 16:30
В Армении со своими учебными заведениями прощается 61301 выпускник основных и старших школ.
-
2025-05-23 16:27
В Армении открылась сеть сейсмических станций, приобретенных Национальной академией наук республики при поддержке правительства Китая.
-
2025-05-23 16:24
Министр иностранных дел РФ Сергей Лавров заявил, что подписание мирного договора с Азербайджаном является непременным условием для реализации на практике прорабатываемой сейчас Арменией инициативы «Перекресток мира» в стремлении «встроить свою территорию, свои логистические возможности в общеконтинентальные большие процессы». Об этом сообщает ТАСС.
-
2025-05-23 16:21
Культурная кража режима Алиева против Ирана в Нидерландах: Баку организовал выставку в Гааге и представил иранские ковры, в том числе ковры, сотканные в городах Тебриз и Ардебиль, как 30-летнее наследие страны! Об этом в соцсетях написал иранский политолог Эхсан Мовахедиан.