Գործը «կարելու» հրամանը տրված է. Տարոն Մարգարյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ է արել իր թիմակիցներին, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության գործընկերներին որևէ կերպ չմասնակցել իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը` անվանելով այն կրկես։ Այդ մասին նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Մամուլում նշվում է, որ Վարդապետյանի միջնորդությունը կքննարկվի վաղը մեկնարկող քառօրյայի 2–րդ օրը։
«Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։ Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով»,– գրել է Մարգարյանը։
Նա նշել է, որ մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դա չի անի, քանի որ դրանով մասնակից կդառնա օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։
«Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում»,– գրել է պատգամավորը։
Մարգարյանը տեղեկացրել է նաև, որ այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններն ամենատարբեր հարթակներում արդեն իսկ պարզաբանել են իր դեմ հարուցված քրեական գործի մանրամասները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2023 թ. հունվարի 11–ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 10:24
Два миллиона человек голодают, в то время как «тонны продовольствия заблокированы на границе, всего в нескольких минутах ходьбы, заявил глава Всемирной организации здравоохранения Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-05-20 10:19
Оппозиционная фракция "Честь имею" отказалась поддержать кандидатуру лидера партии "Просвещенная Армения" Эдмона Марукяна на пост премьер-министра в рамках инициативы о вотуме недоверия действующему главе правительства Николу Пашиняну. Напомним, ранее Марукяна выдвинули бывшие депутаты от "Гражданского договора" Акоп Асланян и Овик Агазарян.
-
2025-05-20 10:17
Азербайджан уничтожил в Аскеране мемориальный комплекс, посвященный памяти погибших в Великую Отечественную войну, сообщил MonumentWatch.
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.