Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ ԷՐ, ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Անցած շաբաթվա վերջից հայկական և ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են Նիկոլ Փաշինյանի վերջին «աշխարհաքաղաքական շրջադարձը»։ Ճիշտ է, այս անգամ խոսքը ռուսական ուղեծիր վերադառնալու նրա մտադրության մասին է։ Վարչապետի հանձնարարականի մասին պետական մարմիններին՝ վերականգնել շփումները Ռուսաստանի Դաշնությունից գործընկերների հետ, ինչպես նաև վերսկսել մասնակցությունը տարբեր ինտեգրացիոն նախագծերին, տեղափոխվում են կայքից կայք, թելեգրամյան մի ալիքից մյուսը։ Իրավիճակին ավելի է սրություն է հաղորդում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրը այցելել Մոսկվա և մասնակցել Կարմիր հրապարակում շքերթի արարողությանը։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Եվ այսպես, Փաշինյանը կրկին գնում է ոչ թե Արևմուտք, այլ Հյուսիս։ Սկսենք պատասխանել աղբյուրագիտության հպանցիկ վերլուծությամբ։ ՀՀ Կառավարության կայքում՝ «Պաշտոնական լուրեր» բաժնում, վերը նշված թեմաներով Փաշինյանի կարգադրություններ չկան։ Տեղկության առիթի «տարածումը» սկսվեց հայկական հայտնի «Հրապարակ» թերթի հրապարակմամբ։ Առաջին անգամը չէ, որ այս թերթը սենսացիոն լինելու հավակնող նյութեր է հրապարակում։ 2023 թվականին «Հրապարակ» թերթը հրապարակեց տեքստ, որտեղ հաստատվում էր, որ Փաշինյանն է պնդել չճանաչված ԼՂՀ-ի «ինքնալուծարումը», և այս հարցում վճռորոշ է եղել Երևանի դերը։ Չի բացառվում, որ թերթի աղբյուրները ոչ այն ժամանակ, ոչ էլ՝ հիմա հուսախաբ չեն արել։
Բայց կարելի՞ է արդյոք այս հիմքով հեռուն գնացող եզրակացություններ անել։ Այդքան վստահ չէի լինի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Փաշինյանն ակտիվորեն քարոզում էր արևմտամետ միտումներ, նա ջանում էր «ռուսական դուռը» մեկընդմիշտ շրխկացնել։ Եվ դրա համար հիմնավոր պատճառներ կային: Արևմուտքը, հակառակ իր բոլոր խոստումներին, Հայաստանի համար անվտանգության հստակ երաշխիքներ չտվեց։ Եվ չնայած Ռուսաստանի հասցեին հնչող բոլոր քննադատություններին «այստեղ և հիմա», Արևմուտքը չի կարողանում փոխարինել Ռուսաստանին։ Փաշինյանի վարկանիշը հեռու է ոչ միայն 2018-ի, այլ նույնիսկ 2021-ի մակարդակից, երբ նա կարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում։ Դա նշանակում է, որ դեպի Արևմուտք արմատական շրջադարձի թեմայի ընդգծումը խնդրահարույց է նաև ներքաղաքական նկատառումներով։ Եվ ամենակարևորը. Փաշինյանի քաղաքականության շրջադարձային կետը 2022 թվականի սեպտեմբերն էր: Դա Հայաստանի համար ծանր ժամանակ էր, բայց, թերևս, Ռուսաստանի համար, ամենադժվար ժամանակներն են Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Երևանում շատերը կարծում էին, թե Մոսկվան կսահմանափակի իր ներկայությունը Կովկասում։ Բայց դա տեղի չունեցավ, թեև ինչ-ինչ դիրքերից ստիպված եղավ նահանջել։ Իհարկե, դեր է խաղում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների որոշակի պրագմատիզացիան, էլ չեմ խոսում ռուս-վրացական ուղղությամբ բացվող հնարավորությունների մասին (չնայած ես չէի գերագնահատի դրանք)։ Փաշինյանը նաև չէր ցանկանա, որ Մոսկվայից իր հեռանալու գինը լինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապի ամրապնդումը.
Գործոնների այս ամբողջ շարքը նվազեցնում է արտաքին ուրվագծի վրա Երևանի մանևրականությունը։ Բայց դա չի նշանակում, թե Փաշինյանը ինչ-որ «վերջնական ընտրություն» կանի և ընդմիշտ կխզի Արևմուտքի հետ։ Սակայն ռուս-հայկական հարաբերությունների համար լավ կլիներ, եթե 2,5 տարի առաջ Հայաստանի իշխանության մեջ ի հայտ եկած որոշ պատրանքներ վերանայվեին»,-նշել է Սերգեյ Մարկեդոնովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.