ԹՈՒՐՔԱԳԵՏ․ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՔԸ ՊԱՀԻ ՍՅՈՒՆԻՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրանի համար ցանկալի է, որ Հայաստանն ինքը պահի Սյունիքը, մինչդեռ այնտեղ չեն բացառում, որ եթե Երևանը ձախողվի, իրենք կարող են մտնել այս տարածաշրջան։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այնքան էլ լավ չի գիտակցում, որ թյուրքական աշխարհի միավորումը կարող է իր համար դանդաղ գործողության ռումբ դառնալ։ «Իրանի համար սա ավելի զգայուն թեմա է՝ հաշվի առնելով Ատրպատականի թյուրքալեզու իրանցիների գործոնը և նրանց վրա պանթյուրքիստականկազմակերպությունների ազդեցությունը»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ թյուրքական աշխարհի միավորման ազդեցությունը Իրանի և Ռուսաստանի վրա նույնն է, սակայն Իրանի գերագույն առաջնորդն այս մասին բացահայտ խոսում է, մինչդեռ Ռուսաստանից նման բաց հայտարարություններ չեն լսվում։ Նրա կարծիքով՝ միևնույն ժամանակ, Ռուսաստանի վստահությունը, որ կկարողանա միանշանակ վերահսկողություն պահպանել Սյունիքի վրա, այնքան էլ արդարացված չէ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների փորձը։
Միաժամանակ Մելքոնյանը հիշեցրել է, որ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, հատկապես Հայաստանի հարցերում, միանշանակ է։ Փորձագետը չի կիսում այն կարծիքը, որ Անկարան կարող է չաջակցել Բաքվին Երևանի հետ կապված որոշ հարցերում և այլ դիրքորոշում ունենալ։
Նա հիշեցրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը ծագել է 1910-ական թթ.։ «Միջանցքների գաղափարը Թուրքիայի համար գերիշխող է եղել 1918թ. հայ-թուրքական պատերազմից հետո։ Այնուհետև Թուրքիան փորձել է միջանցքներ ստեղծել և միանալ ներկա Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի տարածքի հետ։ Այս գաղափարը կար նաև 1920թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը կրկին ստիպված եղավ միջանցքներ տրամադրել։ Բացի այդ, 1921թ. Կարսի և Մոսկվայի պայմանագրերի քննարկումների ժամանակ Թուրքիան ամեն ինչ արեց Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցություն ձեռք բերելու համար։ 1936թ. Իրանի հետ տարածքների փոխանակման արդյունքում Թուրքիան ընդլայնեց կապերը Նախիջևանի հետ։ Այսինքն՝ Անկարան 100 տարի է՝ գնում է դրան»,- նկատել է թուրքագետը։
Նա ավելացրել է, որ տերմինն ակտիվացել է 44-օրյա պատերազմից հետո։ «Եթե ռազմական արկածախնդրության հնարավորություն լինի, Ադրբեջանը ուժով կբացի միջանցքը»,- եզրափակել է Ռուբեն Մելքոնյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.