Զելենսկի․ ԱՄՆ-ը տարածքների հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, սակայն Կիևի հետ պայմանավորվածություն չկա
ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի կարգավորման բանակցությունների ժամանակ Ռուսաստանի հետ քննարկում է տարածքների հարցը։ Սակայն Կիևի հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, ըստ РБК-Украина-ի՝ լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ՝ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին։ Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի ազդեցությունը, այլ ոչ թե հակառակը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ ունի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և այս պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է այն հարցով, երբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին որևէ բան առանց Ուկրաինայի:
«Հասկանալի է, որ տարածքների հարց են բարձրացնում։ Իսկ մեզ հետ տարածքներին առնչվող պայմանավորվածություններ չեն եղել։ Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,- հավելել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։
«Ես հենց սկզբից խոսել եմ դրա մասին։ Ես հավատում եմ, որ ռուսների հետ կլինի երկու ամենաբարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց։ Հետևաբար, սա դժվար երկխոսություն է լինելու, բայց դա տեղի կունենա»,- հայտարարել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.