ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ-ում է. նա պահանջում է Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողով է եկել` նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։
Մարտի 12-ին հայտնել էինք, որ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել, որպեսզի ԱԺ–ին Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տա։
Վարդապետյանը խորհրդարանում հայտարարեց, որ քրեական գործի առաջին դրվագով Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել։ Դատախազի խոսքով` արտահանումը պետք է լիներ պատգամավորի լիազորությունների չարաշահմամբ ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու, ինչպես նաև առանց կենդանիներին կարանտինացնելու և կեղծ փաստաթղթերի միջոցով։
Այդ նպատակով Աղազարյանը 200–300 հազար դոլար կաշառք է պահանջել 150–200 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ ԱՄԷ արտահանելու համար։
«Անձն Աղազարյանին առաջարկել է նախնական 20 հազար դոլար, սակայն պատգամավորը հրաժարվել է` ասելով, որ իրեն պետք է վճարել նախապես պայմանավորված ամբողջ գումարը, որպեսզի նա էլ կարողանա փոխանցել համապատասխան պաշտոնյաներին»,– հայտարարեց Վարդապետյանը։
Քրեական գործի 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար Աղազարյանը ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։
2021 թվականից սկսած այս գումարը պետք է մաս–մաս վճարվեր Աղազարյանին, որպեսզի նա, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանար իրավասու մարմիններից։ Վարդապետյանը նշեց, որ այս ամենը փաստող տեսանյութեր կան գործին կցված։
«Չնայած իր խոստմանը` Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու խոստումը և միաժամանակ չի վերադարձրել գումարը Արամ Մկրտչյանին»,– ընդգծեց դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ Ազգային ժողովի նիստից հետո քրեական վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.