Օհանյան․ Ադրբեջանը ՀՀ իշխանություններից պահանջում է արագացնել իրենց պահանջների կատարումը
Ադրբեջանը ՀՀ իշխանություններից պահանջում է արագացնել իրենց պահանջների կատարումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Վերջին օրերին սահմանին հնչած կրակոցները և Ադրբեջանից եկող ապատեղեկատվությունը տեղեկատվական պատերազմի մի մասն են, որոնք ուղղված են հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն և ՀՀ իշխանություններին՝ արագացնելու Ադրբեջանի պահանջների կատարումը, որոնք ներկայացվում են խաղաղության պայմանագրից զատ», - ասաց Օհանյանը։
Նա ընդգծեց, որ քաջ ծանոթ է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը։ Նրանք փորձելու են առավելագույնը կորզել Հայաստանից և այս փուլում խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։
Օհանյանը պատմեց, որ խոսել է Սյունիքի Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչների հետ, նրանք հայտնել են, որ կրակում են գյուղի վերևում գտնվող ադրբեջանական դիրքերից։ «Սա նշանակում է, որ կրակոցները Հայաստանի ուղղությամբ են»,–ասաց նա։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանը Հայաստանից պահանջել է փոխել ՀՀ Սահմանադրությունը և համաձայնել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել էր, որ հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել էր սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես Սյունիքում կրակոցների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն ու տեսանյութերը։ Գերատեսչությունից հաստատել էին, որ կրակոցներ կան, սակայն նշել էին, որ դրանք «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 04:59
Отношения с Арменией имеют для Ирана стратегическое и даже жизненно важное значение. Об этом в беседе со Sputnik Армения заявил иранист, заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН, комментируя визит в Иран и встречи секретаря Совета безопасности Армении Армена Григоряна в Тегеране.
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.