Հակակառուպցիոն կոմիտե․ Գյումրիում ընտրակաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ձերբակալվածների թվում են Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու համակիրներ:
«Հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու, խմբով ընտրակաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով»,- հայտնում են կոմիտեից։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում։ Նշվում է, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներով ցուցակներ:
Կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել նախաքննական մարմնին: Ձերբակալվածներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր ստուգումներ են իրականացրել Գյումրիում` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 04:59
Отношения с Арменией имеют для Ирана стратегическое и даже жизненно важное значение. Об этом в беседе со Sputnik Армения заявил иранист, заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН, комментируя визит в Иран и встречи секретаря Совета безопасности Армении Армена Григоряна в Тегеране.
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.