Դմիտրի ՍՈՒՍԼՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԻՆՏԵԳՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բարձրագույն տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունումը և Ռուսաստանի արձագանքը դրան։
«Մոսկվայում այս քայլը գնահատեցին որպես Հայաստանի ներկայիս ղեկավարության ողջ արտաքին քաղաքական կուրսի տրամաբանական շարունակություն՝ ուղղված Արևմուտքի հետ հարաբերությունների որակական ամրապնդմանը և արևմտյան հանրությանն ինտեգրվելու ձգտմանը։ Փաշինյանը հայտարարում է եվրոպական ընտրության մասին և փորձում է ինչ-որ կերպ խորհրդանշական կերպով աջակցել այդ ընտրությանը։ Եվրոպական միության հետ Հայաստանի ինտեգրման ուղղությամբ տեսանելի հեռանկարում գործնական քայլեր չեն ձեռնարկվի։
Այս ամենը տարօրինակ է թվում այն ֆոնին, որ ԵՄ-ն ոչ մի բառ չի ասել, թե կցանկանար տեսնել Հայաստանին որպես պոտենցիալ անդամ, այսինքն՝ ոչ ոք Հայաստանին չի հրավիրել ԵՄ, ինչը չի ենթադրում լիարժեք անդամակցություն, դա ենթադրում է պարտավորություններ, բայց ոչ ԵՄ-ին անդամակցություն։
Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը և շարունակում է օգուտներ ստանալ՝ կապված ԵԱՏՄ անդամակցության հետ։ Ինձ թվում է, որ միջնաժամկետ հեռանկարում հենց այդպես էլ կմնա, այսինքն՝ Հայաստանը կմնա իրապես ԵԱՏՄ անդամ, բայց ինչ-որ քաղաքական-խորհրդանշական մակարդակով կհայտարարի իր եվրոպական ընտրության մասին։ Այս օրենքի ընդունումն, իհարկե, ազդակ է Երևանից Բրյուսելին, որ «Հայաստանը պատրաստ է, ընդունեք մեզ»»,- ասել է նա։
Փորձագետը նաև նկատել է, որ հետխորհրդային երկրների ուղղությամբ էքսպանսիան այսօր Վաշինգտոնի կողմից չի դիտարկվում որպես ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթություն։
«Ռուսաստանի մոտեցումը հիմնովին չի փոխվում, և այն կայանում է նրանում, որ հետխորհրդային տարածքի երկրները, բացառությամբ Բալթյան երկրների, որոնք արդեն ԵՄ և ՆԱՏՕ անդամ են, չպետք է բացահայտ հակառուսական քաղաքականություն վարեն, չպետք է իրենց ինքնությունը կառուցեն Ռուսաստանի դեմ։ Եվ նրանք չպետք է թույլ տան, որ իրենք ինքնակամ դառնան Ռուսաստանի դեմ արևմտյան քաղաքականության գործիքներ։
Արևմուտքի հետագա էքսպանսիան դեպի Ռուսաստան և հետխորհրդային երկրներ այսօր ԱՄՆ-ի կողմից չի դիտվում որպես ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Ավելի շուտ դա դիտվում է որպես խնդիր, ռիսկ, որը ոչինչ չի տալիս ԱՄՆ-ին, այլ նոր խնդիրներ է ստեղծում նրանց համար, ներքաշում նոր, անհարկի հակամարտությունների մեջ, ինչպես նաև նախադրյալներ է ստեղծում Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի համար, ինչը բացարձակապես անընդունելի է ամերիկյան ներկայիս վարչակազմի համար»,- եզրափակել է Սուսլովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении