Վարդան Ղուկասյան․ Թեկնածուներից մեկը իր խոսքը դեռ չի ասել
Միայն խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել՝ քաղաքապետ կդառնամ, թե ոչ, որովհետև թեկնածուներից մեկը իր խոսքը չի ասել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով ընտրություններում ստացել է շուրջ 21 տոկոս ձայն:
«Ինչքան էլ մարդիկ ցանկացան խառնել, քաղաքում խնդիրներ առաջացնել, բայց բոլորս խաղաղ ձևով անցկացրեցինք ընտրությունները, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից»,- ասաց նա:
Վարդան Ղուկասյանն ասաց, որ ընտրության արդյունքները վատը չեն, հաշվի առնելով, որ պետությունն իր բոլոր լծակներով աշխատել է իր դեմ, դրսից մարդիկ են բերվել, վարչական ռեսուրսն է օգտագործվել, զորամասերից զինվորներին ասել են՝ զանգեք ձեր ծնողներին և այլն:
Հարցին՝ ակնկալո՞ւմ է, որ Մարտուն Գրիգորյանը կմիանա իրեն, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես հուսով եմ, որ ինչը մենք պայմանավորվել ենք ընտրություններից առաջ բոլորս, հեռուստատեսության աչքի առջև… ես օրինակ, ասել եմ, որ եթե ընդդիմությունից որևէ մեկը ինձնից շատ ձայն հավաքի, ես կմիանամ իրեն առանց որևէ պաշտոն ակնկալելու: Ես գիտեմ, որ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը արդեն հայտարարություն են արել, ես իրենց հետ կբանակցեմ, կցանկանայի, որ իրենց հետ կապված աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում: Եթե իրենց ծրագրերում կտեսնեմ առողջ ծրագրեր, կաշխատենք, որ ի շահ քաղաքի դրանք կյանքի կոչել:
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ես հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը իր խոսքերը, որ ասել է, ինչն էլ պակաս է եղել, կարող են նստել, բանակցել, քննարկել, խոսել: Այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում»:
Նա ընդգծեց, որ Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություն չի ունեցել, չի հանդիպել:
«Ես դեռ պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, դրանից հետո մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ՔՊ-ին, ում խոսքերը ինչ են: Մենք հեռուստատեսությամբ լսել ենք, որ ինքն ասել է, որ մենք անպայման միանալու ենք, ընդդիմության դաշտը միասին է լինելու, ՔՊ-ն չի անցնելու քաղաքում»,-ասաց նա:
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ և «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.