Անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումից
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ 5 ու կես ժամ տևած հանդիպումից անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են հեռանում։
«4,5 տարի մեր ոչ մի հարցի պատասխան չենք ստանում. ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում։ Փաստեր ենք ներկայացրել, բայց ապարդյուն։ Փաստացի բերեցինք, որ ԴՆԹ–ները սխալ են, փաստացի բերեցինք, որ բռնի անհետացածներ կան...ոչ մի բան չեն արել մի ամսում։ Ես իրենց ասացի` դուք փնթի աշխատողներ եք»,– վրդովված հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի մայր` տիկին Անահիտը:
Լրագրողների հետ զրույցում նրանք հայտնեցին, որ իրենց բարձրացրած հարցերը կա՛մ պատասխան չէին ստանում, կա՛մ անորոշ ձևակերպումներ էին տալիս, կա՛մ կիսով չափ պատասխանում։
Նշենք, որ անհետ կորածների հարազատներն այսօր հերթական անգամ գնացել էին ԱԺ` հանդիպելու պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ, 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.