ԱՄՆ 50 սենատորներ պաշտպանել են պատժամիջոցների մասին օրինագիծը, եթե ՌԴ-ն հրաժարվի խաղաղ բանակցություններից
ԱՄՆ 100 սենատորներից 50-ը (25 հանրապետական և 25 դեմոկրատ) աջակցել են Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների մասին երկկուսակցական օրինագծին, եթե նա հրաժարվի Ուկրաինայում խաղաղ բանակցություններից կամ խախտի համաձայնագիրը, գրել են Reuters-ը և Bloomberg-ը։
Bloomberg-ի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրք ներմուծման համար այն երկրներից, որոնք ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան են գնում։ Դա նաև ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանից ուրան գնող ցանկացած երկրի նկատմամբ։ Բացի այդ, սահմանափակումների փաթեթը կներառի ԱՄՆ ֆինանսական հաստատությունների՝ Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում ներդրումներ կատարելու արգելքը, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի ռուսական պետականպարտատոմսեր գնել, գրել է Bloomberg-ը։
Այդ պատժամիջոցները, մտցվելու դեպքում, հավանաբար «լուրջ առճակատում» կառաջացնեն Հնդկաստանի և Չինաստանի (ռուսական նավթի խոշորագույն սպառողների) հետ և դժվար դրության մեջ կդնեն Եվրոպային, որը դեռ կախված է ռուսական բնական գազից, նշել է Bloomberg-ը։
Օրինագծի հիմնական հեղինակներն են հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահանջում են տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Սենատում «գերակշռող տեսակետն այն է, որ Ռուսաստանն է ագրեսորը, և որ այս սարսափելի պատերազմը և Պուտինի ագրեսիան պետք է դադարեն հիմա և զսպվեն ապագայում»,- ավելացրել են նախագծի հեղինակները:
Լինդսի Գրեմը և Ռիչարդ Բլյումենթալը հայտնել են, որ օրինագիծը ստորագրել են 50 սենատորներ, և ուղեկից օրենսդրությունը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատում չորս սենատորներից բաղկացած երկկուսակցական խմբի կողմից:
Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն կընդունվի երկու պալատներում ձայների ճնշող մեծամասնությամբ, եթե Կոնգրեսում հանրապետականների ղեկավարները թույլ տան քվեարկությունը։ Առայժմ տեղեկություն այն մասին, թե երբ դա կարող է տեղի ունենալ, չկա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.