Ալեքսանդր Իսկանդարյան. Չեմ կարծում, որ Իրանի դեմ իրական պատերազմ սանձազերծվի
Չնայած Թրամփի քաղաքականությանը և Իրանի դեմ հնչող անվերջ սպառնալիքներին, ես չեմ կարծում, որ իրական պատերազմ կլինի։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Միաժամանակ, իր գնահատմամբ՝ Իրանին անհրաժեշտ է ջանքեր գործադրել դիրքերը պահպանելու, այլ ոչ թե դրանք ավելացնելու համար։
«Այժմ ժամանակաշրջանը չափազանց բարդ է: Ես նկարտի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Իրանի համար: Տարածաշրջանի կոնֆիգուրացիան փոխվում է, Թուրքիան ուժեղանում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Մերձավոր Արևելքում: Այս պայմաններում Իրանի համար շատ կարևոր է առնվազն չկորցնել դիրքերն իր շուրջ: Հավանաբար դրանով է բացատրվում Թեհրանի վարած քաղաքականությունը։ Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է բազմաթիվ գործոններից՝ սկսած ուկրաինական պատերազմից մինչև Միացյալ Նահանգների դիրքորոշումը»,- ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ Իրանը փորձում է միաժամանակ պահպանել հարաբերությունների մակարդակը Հայաստանի և Ադրբեջանի հետ։
«Իրանի համար սրանք շատ տարբեր երկրներ են, շատ տարբեր հարաբերություններով, բայց երկու երկրներն էլ կարևոր են Թեհրանի համար: Եթե չեմ սխալվում, չնայած մեր քաղաքական վերնախավի գաղափարական բոլոր նախապատվություններին, նրանք դեռևս ունեն այն գաղափարը, որ Իրանի հետ պետք է արժանապատիվ հարաբերություններ պահպանվեն»,- հավելել է փորձագետը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.
-
2025-05-30 09:26
Состав российской делегации на переговорах по Украине 2 июня останется тем же, что и был 16 мая, заявила официальный представитель МИД Мария Захарова.
-
2025-05-30 09:24
Тарифы на электроэнергию солнечных станций и малых ГЭС в Армении практически не изменятся до 1 июля 2026 года — колебания не превысят долей процента.
-
2025-05-30 09:22
Лицензию компании "Электросети Армении" продлили до 1 февраля 2029 года. Решение было принято в четверг на заседании Комиссии по регулированию общественных услуг Армении.