Ռուբիո․ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։
«ԱՄՆ-ն միշտ ակտիվ դեր է խաղացել ՆԱՏՕ-ում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ ՆԱՏՕ-ին, նա դեմ է այն ՆԱՏՕ-ին, որն անհրաժեշտ հնարավորություններ չունի», – ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` ԱՄՆ–ն կպահանջի, որ դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվի ավելացնել ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%։
նշենք, որ Ռուբիոյի հայտարարությունը հնչել է դաշինքում Ամերիկայի ապագա դերի վերաբերյալ եվրոպացի դաշնակիցների մտավախությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի նախկին կոնգրեսական Ռոն Փոլը կոչ էր արել ԱՄՆ-ին դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Քաղաքական գործիչը կարծում է, որ ՆԱՏՕ-ին Ամերիկայի անդամակցությունը չի համապատասխանում նրա ազգային շահերին։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը նույնպես կարծում է, որ Թրամփի վարչակազմը կարող էր դիտարկել Հյուսիսատլանտյան դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը՝ չնայած Կոնգրեսի կողմից 2023 թվականի դեկտեմբերին սահմանված արգելքին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.