Ստևան ԳԱՅԻՉ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ, ՈՉ ԹԵ ՈՐՊԵՍ ՆՊԱՏԱԿ
Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան Գայիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը Եվրամիությանը պետք չէ որպես անդամ, այն պետք է որպես Ռուսաստանի դեմ պայքարի միջոց։
«Եվրամիությունն, այսինքն՝ Եվրոպական հանձնաժողովը, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ է, և նրա համար շատ կարևոր է ցանկացած երկիր, որն այս կամ այն կերպ գտնվում է ռուսական ուղեծրում, նրան դարձնի Ռուսաստանի թշնամին։ Ուստի Հայաստանի հետ Փաշինյանի օրոք դա շատ արագ հաջողվեց իրականացնել, և ամենակարևորն՝ այն ուժեղ հարվածեց հայկական շահերին։ Հայաստանը Եվրամիությանը պետք չէ որպես անդամ, այն պետք է միայն որպես պայքարի միջոց։ Հայաստանն, իհարկե, երբեք չի լինի Եվրամիությունում, քանի որ ԵՄ-ն էլ է փլուզվում, բայց դա ամենևին էլ կարևոր չէ եվրոպական քաղաքականության տեսանկյունից։ Հայերին կասեն, որ ապագայում իրենց դրախտ է սպասվում երկրի վրա, բայց, իհարկե, դա մեծ սուտ է, մեծ խաբեություն, և եթե Հայաստանը կամա թե ակամա գնա այդ ճանապարհով, ապա թանկ կվճարի դրա համար:
Ինչպես և Սերբիան, մենք արդեն 30 տարի թանկ ենք վճարում եվրոպական ուղու համար, որի մասին մեզ ոչ ոք չի հարցրել, երբեք ոչ մի հանրաքվե չի անցկացվել։ Ամենայն հավանականությամբ, հայերը նույնպես չեն քվեարկի ոչ մի հանրաքվեի։ Հայաստանը պետք է որպես միջոց, այլ ոչ թե որպես նպատակ։ Որպես Եվրոպայի քաղաքական միություն՝ Հայաստանը կարևոր չէ, այն կարևոր է միայն որպես աշխարհագրական քարտեզի կետ, որտեղ կարելի է խանգարել Ռուսաստանի և պոտենցիալ Իրանի շահերին», — ասել է Գայիչը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը պետք է նաև ԵՄ-ին Իրանի դեմ Ամերիկայի հնարավոր պատերազմի դեպքում:
«Այժմ Իրանի դեմ Ամերիկայի հնարավոր պատերազմի ամպեր են ի հայտ գալիս։ Եվ, իհարկե, Հայաստանն այս առումով կարևոր է, որովհետև կողքին է և վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի դաշնակիցն է եղել։ Եվ այդ պատճառով աշխարհաքաղաքական առումով Հայաստանը կարևորվում է որպես միջոց, որը նախ պետք է վնասազերծել, իսկ լավագույն դեպքում՝ դարձնել և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի թշնամի։ Ահա սա է ամենակարևորը, ինչի համար ԵՄ-ն նման քաղաքական ուղերձներ է ուղարկում Հայաստանին»,- եզրափակել է Գայիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 09:29
Как заявил президент премьер-министру Моди на прошлой неделе, Соединенные Штаты твердо намерены поддерживать Индию в борьбе с терроризмом. Об этом заявила 1 мая на брифинге официальный представитель Госдепартамента США Тэмми Брюс, прокомментировавшая последний виток напряженности между Индией и Пакистаном после теракта в Джамму и Кашмире, в результате которого погибли 26 человек.
-
2025-05-02 09:27
Президент США Дональд Трамп в соцсети Truth Social объявил о выдвижении кандидатуры экс-советника по нацбезопасности Майка Уолтца на пост постоянного представителя при ООН.
-
2025-05-02 09:26
Все сведения о том, что Артур Чахоян якобы оскорбил «главу администрации», не соответствуют действительности. Об этом на своей странице в соцсети Facebook написал активист Артур Чахоян, подвергшийся накануне насилию со стороны главы администрации ереванского района Нор Норк.
-
2025-05-02 09:23
В рамках ежегодного общегосударственного субботника, 3 мая, приглашаю всех вас принять участие в городском субботнике. Об этом на своей странице в соцсети Facebook написал новоизбранный мэр Гюмри Вардан Гукасян.