ՔՊ-Ն ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԻՐԵՆՑ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼ ԵՎ ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Գյումրու ավագանու ընտրություններից հետ ՔՊ-ն «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանին առաջարկել է իրենց հետ կոալիցիա կազմել և դառնալ Գյումրու քաղաքապետ, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ «Մեր քաղաքը» հայտարարել է, որ չի համագործակցի ՔՊ-ի հետ, սակայն հնարավոր է, սպասում է քաղաքական ինչ-ինչ զարգացումների, որ քաղաքապետ ընտրվի ոչ թե «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանը, այլ Գրիգորյանը։
Թերթը շեշտել է, որ թեև Գրիգորյանը հայտարարել էր, որ կապահովի Ղուկասյանի ընտրվելու համար պակասող ձայները, սակայն չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է և չի կարող ավագանու մանդատը համատեղել այդ պաշտոնի հետ։
Բացի այդ՝ դաշինքի մաս կազմող կուսակցության` «Միացյալ Հայաստանի» նախագահ Երվանդ Թարվերդյանը Հ1-ի եթերում ակնարկել էր, որ ՔՊ-ի ձայների աջակցությամբ Գրիգորյանը կարող է քաղաքապետ դառնալ: Թերթը չի բացառել, որ Ղուկասյանի հնարավոր կալանավորման դեպքում Գրիգորյանը դառնա քաղաքապետի թեկնածուն։
ԿԸՀ տվյալներով՝ մարտի 30-ին Գյումրում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին՝ ընտրություններից հետո, հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն կզրկվի առաջատարի դիրքերից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 11:29
Армянский народ вершил свои самые значимые победы лишь при национальном единстве и любви к Родине. Об этом говорится в поздравительном послании Католикоса Всех армян Гарегина II по случаю 80-летия победы в Великой Отечественной войне, годовщины освобождения Шуши и формирования Армии обороны Карабаха.
-
2025-05-09 11:25
Второй президент Республики Армения Роберт Кочарян направил поздравительное послание по случаю Дня Победы и мира.
-
2025-05-09 11:22
Армению и Россию многое объединяет в плане стратегических интересов. Об этом посол РФ Сергей Копыркин заявил журналистам в парке Победы, говоря о нынешнем этапе двусторонних отношений и отвечая на вопрос об обвинениях ряда армянских должностных лиц в адрес Москвы.
-
2025-05-09 11:08
Третий президент Армении Серж Саргсян выступил с обращением по случаю Дня Победы и мира