Ստամբուլում ապրիլի 10-ին ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կանցկացվեն
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին Ստամբուլում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
«Ռուս-ամերիկյան խորհրդակցությունները տեղի կունենան Ստամբուլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունում», - ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ արտգործնախարարությունում ավելի վաղ հայտնել էին, որ խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։
Պետքարտուղարությունում հայտարարել են, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։
Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել փետրվարի 27-ին Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում, և տևել են ավելի քան վեց ժամ։ Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։ Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ «համաձայնություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այդ ճանապարհով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:19
Хотя политическая реальность Армении давно вышла за рамки классических политологических закономерностей, основ моральной философии и даже астрологических вымыслов, тем не менее существует научная дисциплина, которая позволяет объяснить нынешнее внутриполитическое положение нашей страны. Это философия, инструментарий которой позволяет в общих чертах понять ключевые характеристики происходящих событий и искать пути их разрешения. Согласно этой методологии основных участников политических процессов в Армении можно классифицировать как «материалистов», «идеалистов» и «дуалистов».
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.