Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:
Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:
Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:
Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.
1․ Մինասյան Սարիկ - Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2․ Մկրտչյան Վահագն - Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
3․ Բարսեղյան Էմմա - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
4․ Անանյան Լեվոն - ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
5․ Արամյան Շավարշ - ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
6․ Հարությունյան Քնարիկ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
7․ Մանուկյան Հովհաննես - ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
8․ Բաղդասարյան Էդգար - «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
9․ Հայրապետյան Գալյա - ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
10․ Հակոբյան Անդրանիկ - չի աշխատում
11․ Բեգզադյան Նարեկ - Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
12․ Բեյբուտյան Աստղիկ - «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
13․ Դավթյան Վահան - «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
14․ Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ
1․ Ղուկասյան Վարդան- չի աշխատում
2․ Առաքելյան Ավետիս - Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
3․ Անանյան Լուսինե - չի աշխատում
4․ Ղուկասյան Գևորգ - Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
5․ Սահակյան Սեդրակ - չի աշխատում
6․ Մեսրոպյան Նարինե - չի աշխատում
7․ Հարությունյան Արտակ -չի աշխատում
8․ Լալազարյան Կարինե- չի աշխատում
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ
1․ Սիմոնյան Կարեն - Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն
2․ Մուրադյան Աննա - չի աշխատում
«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ
1․ Ադամյան Սվետլանա - ԱՁ-ի տնօրեն
2․ Գևորգյան Հովհաննես - չի աշխատում
3․ Գասպարյան Լիզա - Մարտուն Գրիգորյանի օգնական
4․ Գրիգորյան Կարեն - Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ
5․ Բադալյան Կարեն - չի աշխատում:
6․ Եդիգարյան Վարդան - «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ
1․ Մխիթարյան Ռուբեն Դավթի - պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
2․ Կիրակոսյան Վահե Սամվելի - «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:
3. Մոսոյան Սուսաննա - «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.