Ռուբինյան․ Անիի պատմական կամրջի վերականգման համար մասնագետները հանդիպել են Ստամբուլում
Անիի պատմական կամրջի վերականգման համար Ստամբուլում վերջերս տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Նա անդրադարձել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովի շրջանակում իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպմանը։
«Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը։ Դրանց մի մասը իրագործված է, մի մասը` ոչ»,– նշեց Ռուբինյանը։
Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացմանը` ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս հարցով որևէ նորություն չկա։
«Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի իր պայմանավորվածությունը. մենք վերանորոգել ենք կամուրջը և սպասում ենք, որ Թուրքիան կատարի իր պայմանավորվածությունը»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ռուբինյանը ևս մեկ անգամ նշեց, որ հայկական կողմը պնդում է, որ հենց վաղը կարող է Թուրքիայի հետ ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ` առանց որևէ նախապայմանի։
«Բացի այդ, Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ պայմանագիրը։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ` դրա ստորագրման վայրի, ժամկետի հետ կապված»,– ասաց Ռուբինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը մինչ այս պահը որևէ արձագանք դեռ չի տվել, ձգձում է ու զուգահեռ կրակոցներ է արձակում սահմանին, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, իսկ մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.