ՀՀ ԱԺ-ն մերժեց ընդդիմության նախագիծը. ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն
ՀՀ Ազգային ժողովը 27 կողմ, 59 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը` չեղարկելու համընդհանուր հայտարարագրման համակարգը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 13–ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Մինչ քվերակությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու այս նախագծին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարման կարգով դիմելով քաղաքացիներին` հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները նրանց խաբում են։
«Այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ։ Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրրքությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազար դրամից ավելի փոխանցումների մասին տեղեկություններ ստանալ։ Ոչ. հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի, սոցիալական պաշտպանության հետ կապ չունի. սա քերելու մշակույթն ամրապնդելու մասին օրենք է»,– նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք (առավելագույն չափը` տարեկան 100 հազար դրամ)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 14:02
Католикос Всех армян Гарегин Второй 17 мая по приглашению Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской церкви отбыл в столицу Беларуси Минск.
-
2025-05-17 14:00
Встреча президента РФ Владимира Путина и Владимира Зеленского возможна при достижении определенных договоренностей делегаций двух стран. Об этом заявил журналистам пресс-секретарь российского лидера Дмитрий Песков.
-
2025-05-17 13:55
Полиция МВД Армении по горячим следам раскрыла убийство молодого человека в Лорийской области.
-
2025-05-17 13:54
Посольство Азербайджана в Вашингтоне, его лоббисты из фирмы Podesta и Госдепартамент США вступили в сговор с целью сорвать запланированный визит 2014 года в Арцах председателя Комитета по международным делам Палаты представителей, конгрессмена Эда Ройса. Об этом сообщает Армянский национальный комитет Америки (ANCA) со ссылкой на документы, опубликованные в соответствии с Законом о свободе информации (FOIA).