Իրանն ու ՌԴ-ն զարգացնում են հարաբերությունները. ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Արաղչին
Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության պատմության ընթացքում երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն հասել։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Նա Իրանի նախագահի անունից Ռուսաստանի առաջնորդին հրավիրել է այս տարի այցելել Իրան՝ նշելով, որ ԻԻՀ գերագույն առաջնորդ Խամենեիի ուղերձն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ Մոսկվան Թեհրանի ռազմավարական գործընկերն է:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արաղչիի հետ բանակցությունները գնահատել է օգտակար և ժամանակին: Նախարարները պայմանավորվել են շարունակել աշխատանքը, որպեսզի արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը նվազի և զրոյի հասցվի։
Քաղաքական երկխոսություն
Լավրովի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում։
«Դա լիովին համապատասխանում է համապարփակ ռազմավարական գործընկերության ոգուն, շարունակում է դինամիկ զարգանալ` չնայած տարածաշրջանում և աշխարհում տիրող շատ բարդ իրավիճակին, չնայած մեր երկրների վրա ճնշում գործադրելու փորձերին, որոնց նպատակը բացահայտորեն հայտարարվում է, այն է` զսպել և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի զարգացումը», - ընդգծել է Լավրովը:
Նա նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բավական հագեցած է՝ վերջին շրջանում նախագահները հանդիպել են երեք անգամ:
Միջուկային գործարք
Մոսկվան նաև պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցային գործընթացին և ողջունում է այդ խնդրի շուրջ օբյեկտիվ պայմանավորվածությունների հասնելու ձգտումը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը ռիսկային է համարում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները միջուկային ծրագրի հետ կապ չունեցող հարցերով «ծանրաբեռնելու» փորձերը:
Թեհրանն իր հերթին հույս ունի ապրիլի 19-ին Հռոմում կայանալիք բանակցություններում լսել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը։
Տնտեսական փոխգործակցություն
Ի դեպ, Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա արդյունքներով աճել է ավելի քան 13%-ով՝ գրեթե կրկնելով 2022 թվականի ռեկորդային ցուցանիշը, որը կազմում է մոտ 5 միլիարդ դոլար։ Ընդ որում` աճի միտումը շարունակվում է։
Ապրիլի 23-25-ը Մոսկվայում նախատեսված է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Օրակարգում կլինեն համատեղ նախագծերի իրականացմանը, երկկողմ ենթակառուցվածքային, լոգիստիկ և ներդրումային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Բուշեր» ԱԷԿ-ի կառուցումը:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, սերտ համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը նախատեսում է երկարաժամկետ, համապարփակ և ռազմավարական գործընկերություն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.