Բեգլարյան․ Թալանածը հետ բերելու պահանջների թիվ մեկ հասցեատերը Հայաստանի իշխանություններն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թալանածը հետ բերելու պահանջների թիվ մեկ հասցեատերը Հայաստանի իշխանություններն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խմբի բողոքի ակցիային ընդդեմ Արցախի նախագահ Սմվել Շահրամանյանի՝ պահանջելով «Արցախից թալանված գումարները՝ Ներդրումային հիմնադրամի գումարները վերադարձնել և իրենց սոցիալական հարցերը լուծել»։
Բեգլարյանը նշեց, որ դատախազության դիմաց իրենց ակցիայի ժամանակ պահանջել են, որ դատախազությունը պատշաճ քայլեր կատարի բոլոր հաղորդումները, այդ թվում Սամվել Շահրամանյանի հաղորդումը, նմանատիպ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ. «Թող պատշաճ կերպով քննեն և եթե նմանատիպ դեպքեր եղել են, գումարները վերադարձնեն: Բայց ես տպավորություն ունեմ, որ ՀՀ իշխանություններին լավ էլ ձեռ է տալիս այս օրակարգը, իրենք անընդհատ արցախցիներին ու Արցախի իշխանություններին են մեղադրում կոռուպցիայի մեջ, ասում են՝ գնացեք ձերոնցից գումարները ուզեք:
Սա իրենց վրայից պատասխանատվությունը գցելու ձևերից մեկն է, այն դեպքում, որ իրենք բոլոր տվյալների շտեմարանները ունեն: 1,5 տարի է մի քանի քրեական գործ են հարուցել, որոնց շրջանակներում Արցախի տարբեր պաշտոնյաների հարցաքննել են, նույնիսկ նախագահին են հարցաքննել, բայց առյսօր որևէ դեպք բացահայտված չէ: Վստահաբար ասում եմ, որ քարոզչական դաշտում այնպիսի թվեր են հնչում, որոնք աստղաբաշխական են և Արցախում հնարավոր չէր, որ նմանատիպ ստվերային տնտեսություն լիներ:
Բոլոր դեպքերում, և Արցախում, և Հայաստանում, բոլոր գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները պարտավորություն չունեն սոցիալական խնդիրներ լուծելու: Մենք մեր պահանջագրում նշել ենք, որ չենք ուզում մեր սոցիալական խնդիրները լուծվեն Հայաստանի ժողովրդի հաշվին, այլ պահանջում ենք միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպել: Սփյուռքյան մի քանի խոշոր կառույցների կողմից նման առաջարկներ եղել են իշխանություններին, իրենք մերժել են»,- հայտարարեց Բեգլարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.