Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է. ՌԴ դեսպանության խորհրդական
Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է, և պատմությունը վերաշարադրելու փորձերը հեռանկար չունեն։ Այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում» քննարկման ժամանակ:
Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու, Ռուսաստանում նախատեսված միջոցառումներին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը։
Նովիկովը հույս հայտնեց, որ բազմաթիվ ոչ անտարբեր քաղաքացիներ՝ երիտասարդ և տարեց, կմասնակցեն Հայաստանում նախատեսված հիշատակի միջոցառումներին, այդ թվում՝ Անմահ գնդի երթին։
«Հայ ժողովրդի ներդրումը հաղթանակի գործում բացարձակապես անվիճելի է, ուստի մենք լիահույս ենք, որ հայ հասարակությունն էլ ակտիվ կմասնակցի միջոցառումներին։ Մեր ժողովուրդներին միավորում է մեր նախնիների մասին այդ սրբազան հիշողության հանդեպ վերաբերմունքը»,- հայտարարեց դիվանագետը։
Նրա խոսքով`ցավոք, նացիզմն ու ռազմամոլությունը տարբեր քողերի տակ և աշխարհի տարբեր տարածաշրջաններում գլուխ են բարձրացնում. ինչ-որ տեղ դա բացահայտ նեոնացիզմ է, ինչ-որ տեղ՝ նեոգաղութատիրություն, բայց արտահայտվում են ազգային և ռասայական բացառիկության նույն գաղափարները։ Վերջում նա նշեց, որ դա պահանջում է հաղթանակի հիշողությունը, դրա իմաստն ու արժեքը փոխանցել գալիք սերունդներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.