Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ-ն հերքում է ջահերով երթի վերաբերյալ գրություն ուղարկելու լուրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ուղարկել ջահերով երթին չմասնակցելու վերաբերյալ կոչով։
Նշենք, որ ապրիլի 23-ին երեկոյան մեկնարկելու է ՀՅԴ երիտթևի կազմակերպած ավանդական ջահերով երթը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` մի քանի ուսանող իրենց պատմել է, որ գերատեսչությունից շրջաբերականներ են ուղարկվել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը նշեց, որ դա կեղծ ու անհիմն տեղեկություն է։
«Նման շրջաբերական, իհարկե, չի գնացել։ Նշված տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Նման խոսակցություն երբևէ, որևէ մակարդակում տեղի չի ունեցել»,– նշեց Վահանյանը։
Հիշեցնենք, որ ջահերով երթից առաջ, որպես բողոքի նշան, դաշնակցական երիտասարդներն ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո բոլորը շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` 1915 թվականին տեղի ունեցած Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։
Ջահերով առաջին երթն անցկացվել է 1999 թվականին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: