Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել
Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ մեծագույն ոճիր է իրականացվել՝ ցեղասպանություն: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «Ժողովրդավար հայ երիտասարդության շարժումը» Սիրիայի Ղամըշլը քաղաքում գտնվող «Միացյալ ազգերի կազմակերպության բարձրագույն խորհրդի» շենքի առջև բողոքի ակցիա է իրականացրել:
Ակցիան ուղեկցվել է «Մենք չենք մոռանում ապրիլի 24-ը և չենք ներում», «Մենք պահանջում ենք ցեղասպանության ընդունում», «Մենք պահանջում ենք արդարություն և վերադարձի իրավունք», «Մեր վերքերը ոչ թե ժամանակով, այլ արդարությամբ կբուժվեն», «Մեկուկես միլիոն մարդ սպասում է արդարությանը, ու՞ր է արդարությունը» պաստառներով և ցեղասպանությունը պատկերող նկարներով:
Շարժման անունից ելույթ է ունեցել համանախագահ Լուսնյակ Քավորյանը. «Օսմանցիները սրանից 110 տարի առաջ ցեղասպանության ենթարկելով փորձեցին ջնջել մեր ինքնությունն ու ոչնչացնել մեր ժողովրդին, սակայն հաջողել չկարողացան, քանի որ մնացինք այստեղ և պայքարեցինք:
Այդ կոտորածը շարունակում է բնակվել մեր սրտերում, մեր մտքերի մեջ: Այսօրվա հիշատակումը կրկնությունն է այն բանի, որ մենք երբեք չենք հրաժարվելու մեր դատից և իրավունքներից:
Մեր վճռականության դեմ ձեր դաշինքներն ու ծրագրերն անպայման մնալու են անարդյունք»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.