Նաթան արքեպիսկոպոս․ Եթե դարասկզբին մեղավորը պատժվեր, ապա կարելի էր զերծ մնալ հետագայի ոճրագործություններից
«Ծիծեռնակաբերդի բարձունք ենք եկել ջահերով և լույսով, բերել ենք մեր հոգիների ու մտքերի լույսը՝ ի տես աշխարհի և մարդկության մեկ անգամ ևս բարձրաձայնելու արդարության ձայնը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«110 տարի է անցել 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունից։ Մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունցել ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ ոչ թե փարատելու համար մեր ցավն ու կորուստը, այլ դատապարտելու Ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոճրագործություն չկչկնվի։ Եթե դարասկզբին մեղավորը պատժվեր, ապա կարելի էր զերծ մնալ հետագայի բոլոր ոճրագործություններից»,–հավելեց նա։
Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են ոչ միայն պահանջելու, այլև աղոթք բարձրացնելու նահատակ սրբերին՝ Հայաստանին ու հայերին ուժ և նվիրում տալու։
«Վերջին շրջանում հաճախ են ասում, որ մենք՝ հայ ժողովուրդս վերանայենք մեր պատմությունը, սակայն մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել հարստության ու ագահության դևին, չենք կարող մեր նախնիների հիշատակը չպահել»,–ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.