Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. Փալոունը քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը
Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ անդարադառնալով այն փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել՝ 1915-ի իրադարձությունները որակելով որպես «Մեծ Եղեռն»:
«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», - գրել է Փալոունը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915թ. սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար: Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»,-ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: