Caucasian Bureau․ Թուրքիայում «Թուրանյան սկանդալ» է բորբոքվում
Անկարայում քաղաքական փոթորիկ է հասունանում, երբ Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ստորագրեցին հռչակագիր, որով իրենց հավատարմությունn են արտահայտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին հռչակագիրը դատապարտող բանաձևերին։
Դա առաջին նման կտրուկ դեմարշն է այն երկրներից, որոնց Թուրքիան սովոր է անվանել «թյուրք եղբայրներ», գրում է «Кавказское бюро»-ի (Caucasian Bureau) թելեգրամյան ալիքը։
IYI կուսակցության պատգամավոր Թուրհան Չոմեզը չափազանց կոշտ հայտարարություն է արել՝ Էրդողանին և նախկին վարչապետ Յըլդըրըմին (այժմ՝ Միացյալ տարածքային համայնքների աքսաքալների խորհրդի նախագահ) մեղադրելով «տեղի ունեցողի նկատմամբ դավաճանական լռություն» պահպանելու համար:
«Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, Թուրքիային անվանում են օկուպանտ, իսկ դուք լռում եք»։
Չոմեզը միաժամանակ քննադատել է «թուրքական համերաշխության երկդիմի քաղաքականությունը»՝ հայտարարելով, որ Էրդողանը ներում է Ղրղզստանի 62,3 միլիոն դոլարի պարտքը, մինչդեռ միլիոնավոր թուրքեր գրոշներ են հաշվում ռեկորդային գնաճի պայմաններում։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում և խորհրդարանում աճում են թյուրքական հանրապետությունների հետ հարաբերությունների վերանայման պահանջները, պատգամավորներ ոմանք էլ սկսել են ահազանգել Անկարայի նկատմամբ «աշխարհաքաղաքական դավաճանության» մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: