Ալիշերով․ 2024-ին ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջինը
Եվրասիական միության երկրներում տնտեսական աճի տեմպերը 2024 թվականին կազմել են 4,4 %՝ գերազանցելով համաշխարհային միջինը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Էլդար Ալիշերովը՝ ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեում ներկայացնելով միության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների մասին 2024 թվականի զեկույցը։
Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասն ունի դրական դինամիկա։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մեծ մասում պահպանվում է բյուջետային և պարտքային կայունությունը։
Նշենք, որ Եվրասիական միության ավելի վաղ ներկայացված նախնական մակրոտնտեսական վիճակագրության համաձայն` ՀՆԱ–ի աճը Հայաստանում կազմել է 6 % (ՀՀ վիճակագրական կոմիտեն հետագայում այն ճշգրտել է մինչև 5,9 %), Բելառուսում՝ 4 %, Ղազախստանում՝ 4,8 %, Ղրղզստանում՝ 9 %, Ռուսաստանում՝ 4,1 %:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2024 թվականին ՀՆԱ-ի համաշխարհային աճը գնահատվում է 3 %-ից մի փոքր ավելի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: