Մեջներից «կյաժը» պարոն Քոչարյանը չէր․ ՔՊ-ն դեմ քվեարկեց էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագծին։
Հանձնաժողովի ՔՊ–ական անդամները դեմ քվեարկեցին՝ նշելով, թե նախկինում ևս եղել են պատգամավորներ, որոնք ոչ էթիկական վարք են դրսևորել, և անհասկանալի է, թե ինչու է հենց Քոչարյանի հարցով ստեղծվում։
«Բազմիցս եղել են դեպքերը, երբ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորը դրսևորել է վարք, որ առնվազն առերևույթ էթիկայի նորմերի խախտում է։ Որևէ դեպքով չենք ստեղծել հանձնաժողով, որովհետև համարել ենք՝ եթե որևէ հարցով ԱԺ-ն քննարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, թե ոչ, արդեն կնիք է դնում այն հանգամանքի վրա, որ այդ խախտումը տեղի է ունեցել։ Համարել ենք, որ դա հարցի ավելորդ քաղաքականացում է։ Քանի որ առ այսօր չի ստեղծվել այն, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր՝ կրկնելով, որ իմ համոզմամբ՝ նա անթույլատրելի վարքագիծ է դրսևորել»,- ասաց հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
Միաժամանակ պատգամավորները կարևորեցին էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծումը։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե հանձնաժողովը հետադարձ ուժ չի ունենալու և չի կարողանալու քննել Քոչարյանի վարքագիծը, նշեց՝ եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ կամ մեկանգամյա դեպք, վաղ, թե ուշ նրա հարցը կդրվի մշտական հանձնաժողովի քննարկմանը։
Վարդանյանը նշեց՝ երկար է մտածել ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման շուրջ, սակայն նպատակահարմար չի համարում դրա ստեղծումը։
«Եկեք անկեղծ լինենք` սա լինելու է մեծամասնության հանձնաժողով։ Այս պարագայում միշտ կա՛մ ընդդիմությունն է բողոքելու, կա՛մ հակառակը։ Մեզ պետք են հստակ կանոնակարգումներ, և հանձնաժողովի անդամներն էլ պետք է ունենան բարձր էթիկական որակներ, նաև հմտություններ, այդ թվում՝ իրավական գնահատելու, պետք է ունենան անաչառություն, վեր գտնվեն կուսակցական շահերից»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ մեծամասնության հանձնաժողովը լինելու է ինկվիզիցիոն հանձնաժողով և միշտ լինելու է ինկվիզիցիոն ընդդիմության նկատմամբ։
Շեշտեց, որ մինչև նստաշրջանի ավարտը լինելու է մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նախագիծ։
Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.