Последние новости

ԲԵՐՔԼԻ, կամ՝ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

«Բերքլիի համալսարանը հեռացրել ա Սարին Հայրապետյանի Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմը՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ։

Սա արդեն երկրորդ գրաքննությունն ա նույն ֆիլմի։

Առաջինը, եթե արաբական երկրում էր՝ Հորդանանում, այս մեկը ԱՄՆ-ի խոսքի ազատության նվիրված հաստատությունում է եղել. Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում, այն էլ համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնից են հանել, ապրիլի 24-ի համար էր նախպատեսված։

Բերքլիում է սովորել Ավոն, որի անունը ևս ցենզուրայի է ենթարկում ամերիկյան Ֆեյսբուքը։ …Այն երկրում, որն աշխարհին սովորեցնում է, թե ինչ է խոսքի ազատությունը»,- գրել է ռեժիսոր և հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԲԵՐՔԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Հայտնի է նաև 1964 թվականին խոսքի ազատության համար իր շարժումով։ Հենց այդ բուհն է ավարտել Ավոն՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը: Եվ ահա հենց այդ համալսարանում, հայկական ամենաուժեղ ազդեցություն ունեցող ամերիկյան նահանգը համարվող Կալիֆոռնիայում արգելվել է Արցախին նվիրված ֆիլմը։

Բաքվի ԶԼՄ-ները գրում են, թե դա, իբր, «այնտեղ սովորող ադրբեջանցի ուսանողների» ջանքերի արդյունքն է։ Հասկանալի է, սակայն, որ էթնիկ երանգով քաղաքական գրաքննության խայտառակ դեպքը հնարավոր դարձավ տարիներ շարունակ ԱՄՆ-ում Բաքվի կողմից գործադրվող հսկայական ջանքերի շնորհիվ. այդտեղ և՛ փողն է, և՛ կաշառատվությունը, և՛ սպառնալիքները, և՛ լոբբինգը, և՛ ճնշումը

Բայց ոչ միայն. դա առաջին հերթին Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հակազդեցության իսպառ բացակայության արդյունքն էր։ Իսկ եթե ավելի ստույգ լինենք, ապա ադրբեջանական քարոզչությանը ՀՀ իշխանությունների արդեն անթաքույց աջակցության արդյունքը, և ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում։

Դեռ չի հանդարտվել Հռոմի պապական համալսարանում անցկացված «գիտաժողովի» հետ կապված սկանդալը, որին Վատիկանը, ինչ էլ որ ասեն, աջակցում էր։ Եվ որի ընթացքում պատմվում էր «Ադրբեջանում քրիստոնեության» մասին, իսկ Արցախի հին հայկական տաճարները ներկայացվում էին իբրև այդ քոչվորների ժառանգություն, որոնք դեռևս 100 տարի առաջ նույնիսկ ինքնանուն չունեին։

Նույն օրերին Բաքուն Վարշավայում ցուցահանդես էր կազմակերպել, որի հենց միայն անվանումը՝ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ», բացահայտ նկրտում է ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ, չենք խոսում արդեն հայկական մշակույթի մասին: Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ նույն Վարշավայում տեղի ունեցավ համանման ցուցահանդես «Ադրբեջանի քրիստոնեական պատմության բազմազանության» մասին։

Վատիկանի համալսարանում և Լեհաստանի մայրաքաղաքում անցկացված այդ երկու միջոցառումներն էլ խիստ բացասական արձագանք հարուցեցին ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Բայց այդ բազմաձայնության մեջ այդպես էլ չհնչեց Հայաստան պետության ձայնը՝ ոչ մի մակարդակով։ Լռում է կառավարությունը, լռում է մշակույթի և էլի ինչ-որ բաների նախարարությունը, լռում է Գիտությունների ակադեմիան, լռում է Արաբատի ԱԳՆ

Լռեցին հայ դեսպանները Վատիկանում, Իտալիայում եվ Լեհաստանում, ճիշտ նույն կերպ այսօր բերանները ջուր են առել Կալիֆոռնիայում ՀՀ հյուպատոսն ու ԱՄՆ-ում դեսպանը։ Ինչը, ըստ էության, բացարձակապես զարմանալի չէ,՝ հաշվի առնելով ոչ միայն փաշինյանական ոհմակի թուրքամետ քաղաքականությունը, այլև այդ դիվանագետների անձը։

Լեհաստանում շատ հարմարավետ տեղավորվել է տեր-պետրոսյանական քսու արբանյակ Ալեքսանդր Արզումանյանը, որը մինչ այդ հաջողությամբ լռում էր սկանդինավյան երկրներում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Որևէ մեկը ինչ-որ բան լսե՞լ է այն մասին, թե ինչ է արել Հայաստանի համար դեռևս ԼՏՊ-ի ժամանակներում անվերջանալի հարբած սկանդալներով անուն հանած սույն դիվանագետ կոչեցյալը եվրոպական մի քանի երկրներում դեսպանի պաշտոնում աշխատանքի 8 տարիների ընթացքում:

Միայն վերջին 2 տարվա ընթացքում (ավելի վաղ եղածը չենք փորփրի) Վարշավայում անցկացվել է հակահայկական երկու ցուցահանդես, որոնք տևել են շաբաթներ։ Թե գիտի արդյոք այդ մասին Արզումանյանը, պարզ չէ, քանզի «մարտի 1-ի» գործով Նիկոլի հանցակիցն այնքան հիմնավոր է «բարիկադավորվել», որ չես հասկանում՝ մենք դեսպանատուն ունենք Լեհաստանում, թե՞ դա պարզապես տուն է, որտեղ հարկատուների փողերով անհոգ ապրում է թուրքասեր Տեր-Պետրոսյանի մերձավոր թիմակիցը։

Ոչ պակաս տաքուկ ու հարմարավետ է իրեն զգում մեկ այլ լևոնական մտերիմ թիմակից՝ Վլադիմիր Կարապետյանը, որի կինը, բավական գրագետ աղբյուրների տեղեկություններով, 44-օրյա պատերազմից առաջ և հետո յուրօրինակ կապավոր է եղել Փաշինյանի ու Ալիևի միջև։ Պատերազմող Ուկրաինայում դեսպանական ժամկետը բարեհաջող ավարտելուց հետո Կարապետյանն ու իր կողակցուհին տեղափոխվեցին շատ ավելի հանդարտ Իտալիա։ Եվ այդ ժամանակից ի վեր ձայն-ծպտուն չկա, թե ինչով են նրանք այնտեղ զբաղվում «ի նպաստ Հայաստանի»։

Եվ կրկին անհասկանալի է, թե դեսպանատուն ունե՞նք արդյոք Հռոմում, քանզի Կարապետյանը ծպտուն անգամ չհանեց՝ որպես արձագանք սկանդալային հակահայկական միջոցառմանը։ Ճիշտ է, դա վերաբերում էր հիմնականում Վատիկանին, բայց բուն Գրիգորյան համալսարանը գտնվում է Հռոմում, այնպես որ Իտալիայում ՀՀ դեսպանության արձագանքը միանգամայն տեղին կլիներ։

Իսկ ի՞նչ լուր կա բուն Վատիկանից, ավելի ճիշտ՝ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանից։ Ոչ մի. ողջ-առողջ է, լռում է: Կոչվում Է Բորիս Սահակյան: Երբևէ լսե՞լ եք նրա մասին որևէ բան: Դժվար թե։ Որովհետև նույնիսկ նման աղաղակող դեպքում Սահակյանը համառորեն ու հպարտ լռում է։ Նրան չեն վերաբերում Ադրբեջանի բացահայտ ոտնձգությունները հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ, նրան չեն վերաբերում հայկական Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը։ Այդ ժառանգությունն իրենը՝ Սահակյանինը չէ, դա իր գործը չէ։ Իսկ այդ դեպքում ի՞նչն է վերաբերում իրեն, թույլ տվեք հարցնել, չէ որ խոսքը պետական ծառայողի մասին է, որը պետական ծառայություն է իրականացնում հայ հարկատուների կողմից ձևավորվող պետբյուջեի միջոցներով:

Կալիֆոռնիայում Հայաստանի հյուպատոսին՝ Կարեն Իսրայելյան անունով (որի մասին ընթերցողը նույնպես ակնհայտորեն երբեք չի լսել) ճիշտ նույն կերպ չի վերաբերում այն փաստը, որ «ադրբեջանցի ուսանողները» հասել են Արցախին նվիրված ֆիլմի ցուցադրության չեղարկմանը «հայկական» նահանգում գտնվող համալսարանում, որտեղ սովորել է Հայաստանի ազգային հերոսը։ Հյուպատոս Իսրայելյանը, հավանաբար, տեղյակ չէ բացի ամենից նաև իր համար խայտառակ այդ դեպքի մասին, քանի որ համարում է, որ Արցախի մասին ֆիլմի չեղարկումն իր գործը չէ: Թե այդ դեպքում ինչն է հյուպատոս Իսրայելյանի գործը, նույնպես անհասկանալի է, քանզի սույն դիվանագետը նշանակումից անցած 3 տարիների ընթացքում չի նկատվել Հայաստանի համար օգտակար որևէ գործում։

Իսկ դիլետանտությամբ ու իր ներկայացրած երկրի հանդեպ անտարբերությամբ հայտնի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի բաղձալի աթոռին ամուր նստած Լիլիթ Մակունցի՝ Նիկոլի դասատուի մասին խոսելն անգամ ավելորդ է. այդ անձնավորությունից երկրի համար օգտակար բան ակնկալել կարող է միայն ծայրահեղ անտեղյակ մարդը։

Անցած տարվա դեկտեմբերին՝ հայկական ֆիլմի արգելման հերթական միջադեպից հետո Հովհաննես Իշխանյանը հայտարարեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ են ուղարկելու ՀՀ ԱԳՆ, որպեսզի գերատեսչությունն այս խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու հանձնարարություն տա արտասահմանում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Որ նամակն ուղարկվել է՝ կասկածից վեր է, ինչպեսև այն, որ Արաբատի գերատեսչությունում դա անտեսել են։ Չէ որ հայկական ֆիլմերի, ինչպեսև հայկական մշակույթի, ասենք՝ և առհասարակ Հայաստանի, էլ ուր մնաց Արցախի պաշտպանությունը չի համապատասխանում «խաղաղության օրակարգին»։

Լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։ Հակահայկական միջոցառումներին, «արևմտյան Ադրբեջանի» և «Ադրբեջանի քրիստոնեության» մասին ցուցահանդեսներին, հայ (իբր) դեսպանների և հայկական (իբր) կառավարության կողմից հայկական Արցախի մասին ֆիլմի արգելմանը որևէ արձագանքի բացակայությունը նշանակում է մեկ բան. նրանք միանգամայն համամիտ են այդ միջոցառումների թեմատիկային, բովանդակությանն ու ուղղվածությանը: Եվ ոչ մի առարկություն չունեն դրանց անցկացման դեմ։

Ուրեմն ի՞նչ ենք մենք ակնկալում Վատիկանից, Բերքլիի համալսարանից կամ Վարշավայի իշխանություններից, ինչո՞ւմ ենք կշտամբում և մեղադրում օտարներին, երբ ունենք կառավարություն, որը բացահայտ, անթաքույց և, պետք է խոստովանել, արդյունավետ աշխատում է ընդդեմ Հայաստանի՝ սպասարկելով թշնամական շահերը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПРИЕМЛЕМЫЙ ГЕНОЦИД»: ОПЕРАЦИЯ «КОЛЬЦО» СЖИМАЕТСЯ СЕГОДНЯ ВОКРУГ АРМЕНИИ
    2025-05-02 09:57

    27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ