Միրիամ Լանսկոյ․ Ադրբեջանը խաղաղության գործընթացն օգտագործում է պատասխանատվությունից խուսափելու համար
Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը՝ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվությունից խուսափելու համար։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի հարցերով Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Միրիամ Լանսկոյը։
«Կային սպասումներ, որ СОР-ը հյուրընկալելու հնարավորության և այս դիվանագիտական պատվին արժանանալու ու հնարավորության դիմաց Ադրբեջանն իրականում СОР-ից առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց դա տեղի չունեցավ։ Շատ տհաճ առճակատում տեղի ունեցավ, երբ Ալիևը բացեց COP-ը՝ գովաբանելով նավթն ու գազը, հայտարարելով, որ դրանք Աստծո պարգևներ են և խաթարելով հանդիպումների բնապահպանական ուղղվածությունը», - նշել է փորձագետը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ հակամարտությանը վերջ տալու ցանկությունը ձևավորել է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ նախորդ և, անշուշտ, նախորդ վարչակազմի օրոք, և դա ձևավորել է Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի նկատմամբ մեղմ մոտեցումը։
«Ցավոք, մինչև այժմ տեսածից դատելով՝ դա չի նպաստում բանտարկյալների ազատ արձակմանը։ Դա չի նպաստում սահմանափակող նորմերի բարեփոխմանը և չի հանգեցրել խաղաղության պայմանագրի կնքմանը։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք լրագրողների, գիտնականների և ակտիվիստների նոր ձերբակալություններ։ Մենք տեսնում ենք, որ խաղաղության բանակցությունները պարզապես ձգձգվում են», - ընդգծել է Միրիամ Լանսկոյը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.