Պետքարտուղարություն․ ԱՄՆ-ն չի պլանավորում ներկայում կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
Միացյալ Նահանգները չի պլանավորում ներկայում կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում գտնվող Սիրիայի պատվիրակության հանդիպումների վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուշադիր գնահատել Սիրիայի նկատմամբ իր քաղաքականությունը։
«Մենք հաստատում ենք, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ գտնվում են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի տարբեր հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Մենք շարունակում ենք զգուշորեն գնահատել մեր քաղաքականությունը Սիրիայի հարցում և ժամանակավոր իշխանություններին կդատենք իրենց գործողությունների հիման վրա։ Այս պահին մենք չենք կարգավորում դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ, և ես ոչինչ չեմ կարող նախապես ասել որևէ հանդիպման վերաբերյալ», - նշել է խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ։
Syria TV-ի տեղեկացմամբ՝ Սիրիայի արտգործնախարարը ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ հարցեր։ Դեռևս տեղեկություններ չկան, թե ԱՄՆ պետքարտուղարությունից ով է հանդիպել Ասադ աշ-Շայբանիի հետ։
Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Սիրիայի արտգործնախարարը Բրյուսելում Սիրիայի դոնորների համաժողովի շրջանակներում պատժամիջոցների վերացման առնչությամբ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Նատաշա Ֆրանչեսկիի հետ։
Հանդիպումը Վաշինգտոնի և Դամասկոսի միջև առաջին բարձր մակարդակի անմիջական շփումն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.