Չախոյանը պետք է մնա հիվանդանոցում, նա մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել
Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, ստացիոնար բուժում է անհրաժեշտ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չախոյանն այսօր գնացել էր թաղապետարան` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար պատասխան պահանջելու վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։
«Մեզ մոտ տեղափոխված 37-ամյա տղամարդը հետազոտվում է։ Այս պահին նա անհետաձգելի բուժման ընդունարանում է։ Կան որոշակի մարմնական վնասվածքներ` աչքի շրջանում փոքր հեմատոմա, սալջարդեր, ինչպես նաև մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Հետագա դինամիկ հսկողության և վիճակն ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,– ասաց Մանուկյանը։
Չախոյանը համաձայնել է մնալ հիվանդանոցում և ստացիոնար բուժում ստանալ։ Նա կտեղափոխվի նյարդավիրաբուժական բաժանմունք։ Առնվազն 24-ժամյա հսկողությունից հետո, երբ համակարգչային շերտագրությունի արվի, կկարողանան հստակ ասել` ուղեղի ցնցում կա, թե ոչ։
Նրա փաստաբան Վահե Եփրիկյանն էլ լրագրողներին հայտնեց, որ բժիշկներն ասել են` կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց հոսպիտալացումը պարտադիր է։ Նրա խոսքով` այս պահին տեղաշարժվելու խնդիր կա, դեռևս խորհուրդ չի տրվում քայլել։
«Չախոյանն այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունի։ Որ պալատում լինի, այդ սենյակի մոտ էլ ոստիկանության աշխատողը հսկողություն կիրականացնի։ Անձամբ ես համոզմունք ունեմ, որ այս ապօրինությունն առնվազն այս փուլում պետք է դադարեցվի»,– նշեց Եփրիկյանը։
Ըստ փաստաբանի` իրավական առումով տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, այդ թվում` ծանրացնող հանգամանքներում, քանի որ այդ ամենը կատարվել է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ այդ խուլիգանությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից։
«Ինձ հասած տեղեկություններով` թաղապետն ազատության մեջ է, ու ձերբակալված 6 անձանց մեջ նա չկա։ Ինձ համար անհասկանալի է` ոնց են «քասթինգ» արել ու որոշել` ում պետք է ձերբակալեն։ Եթե քասթինգ է, ապա սա հերթական քաղաքական հետապնդումն է Չախոյանի նկատմամբ, իսկ հովանավորչության առումով էլ հերթական պետական պատվերն է թաղապետի առումով»,– ասաց Եփրիկյանը։
Նա շեշտեց` Արթուր Չախոյանի ծեծվելու, վնասվածքներ ստանալու և խուլիգանության վերաբերյալ հաղորդում ներկայացրել է ոստիկանություն ու անպայման հետամուտ է լինելու հետագա զարգացումներին։ Միաժամանակ պաշտպանական կողմը բողոքարկելու է ակտիվիստի ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։
Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր–Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։ Թաղապետարանի աշխատակիցները հենց ընդունարանում ծեծի ենթարկեցին Չախոյանին, ինչին միացավ նաև թաղապետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.