ՀՀԿ․ ԵԺԿ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ, ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ, որը որևէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։
Ակնհայտ է, որ այդ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։
Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլև ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին և արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել և մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։
Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։
Ինչ վերաբերում է ընդունված բանաձևի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին և զուսպ անգամ Բալկանյան և ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։
Անընդունելի են նաև կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով և ինքնիշխանության ոտնահարումով ձևավորված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։
Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է և անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։
Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձևում տեղ գտած կցկտուր ձևակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին։
Նման բանաձևի ընդունումը հակասում է նաև մինչ այսօր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին, ինչը լրացուցիչ ընդգծում է տվյալ բանաձևի ստեղծման և ընդունման գործընթացի ողջ հակասությունները ԵԺԿ քաղաքական մշակույթին։
Նման գործելաոճը հարվածում է նաև հայ հասարակության մոտ տարիներով ձևավորված ԵԺԿ բարձր հեղինակությանը, ով մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում։
Մենք խորապես համոզված ենք, որ Հայաատան-ԵՄ հարաբերություններն ունեն իրական օրակարգ, հիմնված երկու կողմերի շահերի և արժեքների համադրման վրա, ինչի լավագույն ապացույցը Հանրապետական կուսակցության ստանձնած իշխանության օրոք և շնորհիվ բանակցված և ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է։
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր բոլոր միջազգային գիրծընկերների հետ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.