ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ Է
«44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ թուրք քաղաքագետը քարտեզի վրա ցույց տալով ասաց, որ հենց հիմա թուրքական բանակը ատամներով ու ճանկերով ճանապարհ է բացում Զանգեզուրով դեպի Նախիջևան՝ միավորելով ողջ թուրքական աշխարհը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմայիլօղլուն հայտարարեց, որ եթե Զանգեզուրի միջանցքի հարցը լուծվի այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, ապա Թուրքիան անմիջապես կսկսի Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը:
Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանը երկաթուղային խաչմերուկ էր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, քանի որ, բացառությամբ Վրաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ հաղորդակցության, մնացած բոլոր կապուղիներն անցնում էին մեր տարածքով. Ադրբեջանից Թուրքիա, Վրաստանից Թուրքիա, Վրաստանից Իրան, Ադրբեջանից Իրան։ 2007-2017թթ. կառուցվեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին, որը շրջանցեց Հայաստանն արևմուտքից:
44-օրյա պատերազմից ոչ շատ առաջ Բաքվում հուշագիր ստորագրվեց Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև։ Ադրբեջանը երաշխավորում էր, որ Դերբենտից ռուսական երկաթուղին Բաքվի միջով (Ռաշթ-Աստարա երկաթուղով) կմիանա իրանական երկաթգծին, այլ կերպ ասած՝ Հայաստանը շրջանցեցին նաև արևելքից»,- փաստեց բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Նրա խոսքերով՝ Կարս-Նախիջևան ճանապարհը, որը կառուցվելու է Արաքսից հարավ, Գյումրի-Երևան երկաթգծին զուգահեռ, կհանգեցնի նրան, որ Հայաստանը կշրջանցեն նաև հարավից, եթե, իհարկե, հայկական կողմը համաձայնի «միջանցք» տրամադրել Ադրբեջանին Սյունիքով: Աղաջանյանն ընդգծեց, որ չկան այնպիսի բեռներ, որոնց համար Հայաստանին երկաթուղային կապ է պետք Նախիջևանի հետ։ «Այդ ճանապարհը մեզ համար չէ, այլ հարևանների։ Մենք խաչմերուկ ենք եղել 30 տարի առաջ, այսօր մնում է միայն մեկ ուղղություն, որտեղից կարելի է շրջափակել Հայաստանը, դա հարավն է... Մեզ հիմարի տեղ են դրել՝ համոզելով, թե սա պատմական հնարավորություն է։ Ոչ վաղ անցյալում ասում էին՝ լավ կապրեք, եթե հանձնեք Արցախը, հիմա ասում են՝ լավ կապրեք, եթե հանձնեք Մեղրին»,- ընդգծեց նա։
Մասնագետը վկայակոչեց Ադրբեջանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Նաբիևի 2021 թվականի արդյունքներով արած հայտարարությունը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով 1 մլն 300 հազար տոննա բեռ փոխադրելու մասին, այսինքն՝ ծրագրվածից 20 անգամ պակաս։ «Սա նշանակում է, որ երկաթուղին չի աշխատում, այն դեպքում, երբ դրա կառուցման համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ դոլար, թեև նախատեսվում էր 400 մլն: Հայաստանը շրջանցող երկաթուղին գոյություն ունի, բայց ո՞ւր են այն բեռները, որոնց համար այսօր նախատեսում են 200 մլն ծախսել Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման համար: Իհարկե, դրանք չկան։ Խոսքը բոլոր կողմերից Հայաստանի շրջանցման նախագծի մասին է։ Դրան խանգարում է մի հատված, որը նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», և որը տենչում են ստանալ»,- ասաց մասնագետը։
Որպես թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնական նպատակ Աղաջանյանը նկարագրեց հետևյալ սցենարը. Երկաթուղին կարելի է պայթեցնել, իսկ հետո մեղադրել հայերին, թե չեն կարողանում ապահովել դրա անվտանգությունը Դրանից հետո հակառակորդի բանակը կմտնի հայկական տարածք՝ «ոչ թե օկուպացիայի, այլ անվտանգությունն ապահովելու նպատակով», և այդպիսով բոլոր հարցերը կփակվեն»։
Մասնագետը ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա. «Ոչ ոք չի ասում՝ բացեք ճանապարհը, որպեսզի եվրոպացիները, միջինասիացիները և չինացիները Նախիջևանով կարողանան հասնել Կարս։ Բոլորն ասում են՝ բացեք, որ Թուրքիան կարողանա երկաթգիծ կառուցել և իրեն վերցնել բոլոր բեռները։ Թուրքիան խելագար չէ, որ թույլ տա այդ բեռներն անցնեն Հայաստանի տարածքով»…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 09:32
Самым громким скандалом прошлого лета, как известно, стало посещение Пашиняном территориального подразделения ГД в Капане. Главарь правящей верхушки выслушал претензии рядовых партийцев относительно поведения местных руководителей ГД и устроил скандальную разборку. Сведения о ней за считанные часы достигли столицы. Гнев Пашиняна был направлен против руководителя ячейки Нарека Давтяна. Пашинян настоял на том, чтобы Давтян покинул руководящую партийную должность, он хотел, чтобы Давтяна исключили из партии, однако за него вступился марзпет Сюника Роберт Гукасян.
-
2025-06-16 09:07
На днях во дворе во дворе церкви "Сурб Григор Лусаворич" в Ереване уже появились первые провокаторы. Судя по всему, Пашинян отдал негласный приказ провоцировать стычки со священниками, но обо всем по порядку. Один из верных соратников Пашиняна Бабкен Тунян как-то объявил с трибуны парламента, что его сосед Погос не вправе решать вопрос наличия или сворачивания АЭС. Спешу сообщить, что мой сосед Погос уже написал письмо Пашиняну, предложив свою кандидатуру в состав группы, которая призвана координировать действия по отлучению от сана Католикоса Всех Армян и организации новых выборов. На днях Пашинян объявил: "Армянская Апостольская Святая Церковь будет возвращена Иисусу Христу и армянскому народу!". Процесс пошел. Церковь народу будут возвращать члены тоталитарных сект и ЛГБТ-сообщества!
-
2025-06-13 10:13
Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.
-
2025-06-12 09:08
Похоже, сильно ошиблись политологи, которые утверждали, что после завершения войны на Украине, по итогам нового передела мира, Россия восстановит свое влияние на Южном Кавказе. Война вступила в стадию переговоров, однако уже очевидно, что Западу нужны Армения, Грузия и Азербайджан. Причем без российского присутствия.