ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԹԵ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրել է իր ներգրավվածությունը պետությունից արտոնություններ ստացած «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ում։
Նշենք, որ դեռ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին մի խումբ փաստաբաններ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Նրանք հայտարարել են, որ ունեն հիմնավոր կասկածներ, որ Վահե Հովհաննիսյանը ներգրավված է կամ փողերի լվացման, կամ ապօրինի հարստացման մեջ։ Նրանք հակակոռուպցիոն դատարանից պահանջել էին քրեական վարույթ նախաձեռնել Հովհաննիսյանի դեմ։ Սկզբում քննիչը մերժել էր, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ամիսներ անց պարտավորեցրել է հակակոռուպցիոն դատարանին քրեական վարույթ նախաձեռնել։
Ըստ փաստաբանների` 2021 թվականի օգոստոսի 18-ին Հովհաննիսյանը ստացել է 1 միլիոն դոլարի անտոկոս վարկ և 50,000 դոլարի նվիրատվություն, ինչպես նաև ձեռք է բերել «Կարիտաս Իտալականա»-ի բաժնետոմսերի 100%-ը։ 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ «Կարիտաս Իտալականա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հովհաննիսյանին։
Սակայն, 2022 թվականի հունվարի 10-ին «Կարիտաս Իտալականա» ընկերությունը անվանափոխվել է ու դարձել «Ջի Կոդեր» ՍՊԸ։ Ավելին, Վահե Հովհաննիսյանի 2022 թվականի հայտարարագրում նշված է, որ նա տվյալ ընկերությունում ունի 1 միլիոն 50 հազար դոլարի բաժնեմաս։ Սակայն 2023 թվականի հայտարարագրում այդ ամենն ուղղակի չկա։ Ընկերության 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Կարապետյանը, ով, ըստ չհաստատված տեղեկությունների, Հովհաննիսյանի մորեղբայրն է։
Հովհաննիսյանն ինքը, անդրադառնալով այս հարցին, լրագրողներին վստահեցրեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր որևէ կապ չի ունեցել նշված ընկերության հետ։
«2020 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք, որ տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ։ Որոշեցինք այդպիսի բան հիմնադրել և իմ ընկերներից մեկը գումար ներդրեց այդ բիզնեսի մեջ և ձևակերպեց որպես պարտք և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը։ 2021 թվականի օգոստոսին, երբ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, և երբ արդեն պարզ էր, որ այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել , ես այդ պարտքն ու ընկերությունը փոխանցեցի երրորդ անձի։ Որքանով տեղյակ եմ, այդ ընկերությունը ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և արդեն գործունեություն է իրականացնում»,–ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ չի համարում, որ կոռուպցիոն սկանդալում է հայտնվել։ Եթե դատարանը կամ համապատասխան մարմինները կուսումնասիրեն և կհամարեն, որ ինչ–որ խնդիր կա, ապա նրա դեմ որոշակի գործողություններ կիրականացվեն։
«Ինչ որ մեկը որոշել է ինքն իրեն գովազդի իմ ինչ–որ բանի հաշվին։ Հիմա եթե ինչ–որ մեկը ձեզ մեղադրի ինչ–որ անհեթեթ բանի մեջ, դա հո չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ»,–ասաց նա։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որպես քրեական գործ հարուցելու հիմք նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.