Մասկ․ ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար
ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պետծառայողները բյուջետային միջոցներ են ծախսել երեկույթների համար շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք, ըստ էության, երեկույթներ են կազմակերպել հարկատուների փողերով։ Նրանք (պետծառայողները. խմբ.) քչից են սկսում (գողանալ. խմբ.)։ Սկզբում, որպես կանոն, խարդախությունը տեղի է ունենում փոքր մասշտաբով, և նրանք փորձում են թաքցնել դա, այնուհետև տարեցտարի, եթե ոչ ոք չի կանգնեցնում նրանց խարդախությունը, ավելի անամոթ են դառնում և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գողանում, և ահա նրանք բառացիորեն մարզադաշտեր են վարձակալում (երեկույթների համար. խմբ.)», – հայտարարել է գերատեսչության ղեկավար Մասկը «Fox News» հեռուստաալիքի եթերում։
DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ բյուջեից գումար վերցնելու առաջ պետական ծառայողները պետք է անդորրագիր ներկայացնեն։ Ինչպես նշել է գերատեսչության աշխատակիցը, դրանից հետո որևէ մեկն այլևս գումար չի վերցրել։
Գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ պատմել է, որ ԱՄՆ փոքր բիզնեսի կառավարման վարչությունը վարկեր է տրամադրել 120 տարեկանից բարձր անձանց, թեև, ինչպես նշել է Մասկը, ԱՄՆ-ում ամենատարեց մարդը 114 տարեկան է: Բացի այդ, դեպարտամենտի աշխատակցի խոսքով, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և դեռ չծնված մարդկանց: Մասկի խոսքով՝ նման մարդկանցից մեկը «ծնվել է» 2165 թվականին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված և Իլոն Մասկի գլխավորած Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նպատակն է կրճատել անարդյունավետ ծախսերը և վերակազմավորել դաշնային գործակալությունները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը ԱՄՆ կառավարության կողմից «շոկային» ծախսեր է բացահայտել, որոնց համար Կոնգրեսը թույլտվություն չի տվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 10:15
Ученые утверждают, что продукты с антоцианами способны защитить от того вреда, который микропластик наносит организму, пишет MedikForum.
-
2025-05-14 09:31
За заявлениями о том, что победа фашистской Германии была бы выгодна армянскому народу, видна "рука" нынешних властей Армении, продолжающих распространять антироссийские нарративы. Об этом в беседе со Sputnik Армения заявил историк, бывший вице-спикер парламента и член Исполнительного органа Республиканской партии Эдуард Шармазанов.
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).