Թրամփը դադարեցրել է COVID-19-ի նման վիրուսների հետազոտությունների ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է ձեռքբերովի մուտացիաներով պոտենցիալ վտանգավոր վիրուսների, այդ թվում՝ այլ երկրներում իրականացվող հետազոտությունների ֆինանսավորումը դաշնային բյուջեի հաշվին, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության համաձայն` ձեռնարկված միջոցը նպատակ ունի պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին կենսաբանական անվտանգության սպառնալիքներից, այդ թվում՝ COVID-19 համավարակի նման միջադեպերից։
«Հրամանը դադարեցնում է մտահոգություն առաջացնող երկրներում, այդ թվում՝ Չինաստանում և Իրանում, արհեստական մուտացիայի վիրուսաբանական հետազոտությունների համար նախատեսված ներկայիս և ապագա դաշնային ֆինանսավորումը։ Բացի այդ, այն նաև ԱՄՆ հետազոտական գործակալություններին լիազորություն է տալիս բացահայտել և արգելափակել այլ նախագծեր, որոնք սպառնալիք են ներկայացնում առողջության, հանրային և ազգային անվտանգության համար», – ասվում է փաստաթղթում։
Մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Թրամփը հավանական է համարում այն վարկածը, որ COVID-19-ի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից։
2024 թվականի դեկտեմբերին, երկամյա հետազոտություններից հետո, ԱՄՆ կոնգրեսականները հայտարարեցին, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, լաբորատոր ծագում ունի։ Հրապարակված զեկույցում նշվում է, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։
Միևնույն ժամանակ 2021 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց Ուհան այցելած միջազգային փորձագետների խմբի վերջնական զեկույցը։ Փաստաթղթում լաբորատոր արտահոսքի հավանականությունը նկարագրվել էր որպես «ծայրահեղ քիչ հավանական»։
Մասնագետները նշել էին, որ վիրուսի հիմնական պատճառը միջանկյալ կրողի միջոցով չղջիկներից մարդկանց փոխանցումն է։ Հնարավոր վարկածների թվում դիտարկվել է նաև կենդանուց անմիջական փոխանցումը և սառեցված սննդի միջոցով դրա տարածումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.