Ավելի արդար աշխարհակարգի կայացում․ Պուտինը ելույթ է ունեցել պաշտոնական ճաշից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավելի արդար աշխարհակարգի կայացումն ընթացքի մեջ է։ ՌԴ նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշի ժամանակ այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը։
«Մեր հարաբերությունների և համատեղ աշխատանքի հիմքում ընդհանուր արժեքներն ու ձգտումներն են։ Մենք հանդես ենք գալիս արդարության և հավասարության, բարեկամության և բարիդրացիության բարձր գաղափարների հաստատման, համաձայնության և փոխադարձ հարգանքի, յուրաքանչյուրի կարծիքն ու շահերը հաշվի առնելու, բոլորի համար հավասար և անբաժանելի անվտանգության օգտին»,- դիմելով հյուրերին՝ ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում ամբողջ միջազգային հանրությանը համերաշխություն ցուցաբերել մեր ժամանակների հրատապ խնդիրների լուծման գործում և կիսել պատասխանատվությունն ապագա սերունդների համար։
«Վստահ եմ, որ միայն նման մոտեցումները թույլ կտան ապահովել երկարաժամկետ խաղաղություն, բարեկեցություն և հնարավորությունների հավասարություն երկրագնդի բոլոր ժողովուրդների համար։ Ռուսաստանը պատրաստ է նման կառուցողական համատեղ աշխատանքի», - վստահեցրել է ՌԴ նախագահը։
Պուտինը բաժակ է բարձրացրել հաղթողների սերնդի, Մեծ հաղթանակի, խաղաղության և բարեկեցության, Ռուսաստանի բարեկամների համար:
Նշենք, որ ներկաների թվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մեկնել է Մոսկվա` ներկա գտնվելու Մեծ հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.