Последние новости

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՆԻԿՈԼԸ ԼԱՐՎԱԾ, ՇՓՈԹՎԱԾ ՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ԱՆԿԱՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ինչո՞ւ էր Նիկոլը լարված, շփոթված ու հոգեբանորեն անկայուն Մոսկվայում։ Դա ակնհայտ էր՝ թե՛ նրա անհանգիստ շարժումներից, թե՛ կցկտուր ժեստիկուլյացիայից ու ակնհայտ մոլորված պահվածքից։ Նա իր «ափսեում» չէր։ Անկապ ու կաշկանդված ներկայություն էր՝ մեկուսացած, շփումներից զուրկ, ինչպես կարելի էր նկատել պաշտոնական լուսանկարներում ու տեսանյութերում։ Նրա կեցվածքում նկատվում էր տարօրինակ լքվածություն, արտաքին շիվարություն ու ներքին խեղվածություն։ Սա պարզապես ձևական, խիստ պրոտոկոլային այց էր՝ առանց իրական բովանդակության։

Բայց առավել տպավորիչ է կտրուկ հակադրությունը Մոսկվա մեկնելուց ընդամենը օրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում բառացիորեն կատաղության մեջ էր՝ ճղելով օդը ընդդիմադիրների հասցեին բղավելով, հիստերիկ պոռթկումներով ու կիսավանկ արտահայտություններով։ Իսկ ահա Մոսկվայում՝ ամեն ինչից կտրած, հնազանդ նստած էր անկյունում՝ «դընջացնող թան խմած» դեմքով, հստակ ընկճված ու անպաշտպան։ Սա է նրա իրական դեմքը՝ ոչ թե ամբիոնից փրփուրով գոռացող «առաջնորդի», այլ՝ չեզոքացված, վախեցած մարդու, ով ապրում է սեփական «ծուռ հայելիների» մոլորած աշխարհում։

Ի դեպ, բավական խոսուն էր նաև «Ռոսիա» հեռուստաալիքի հաղորդավարի լեզվական «սայթաքումը»՝ երբ նա ասաց. «Կարմիր գորգի վրայով այս պահին անցնում է Ադրբեջանի… ըըը… Հայաստանի վարչապետը»։ Դա, իմ խորին համոզմամբ, պատահական վրիպակ չէր։ Դա ենթագիտակցական մակարդակի հստակ վերաբերմունք էր։ Նիկոլնն այնքան աղմկոտ է ներսում, որքան անտեսանելի ու անկարևոր՝ դրսում։

Նիկոլի այս անհանգիստ ու անադեկվատ պահվածքը, թերևս, պայմանավորված էր ոչ միայն իր ապակառուցողական ներքին դրությամբ, այլև՝ Մոսկվա չմեկնած իր «տիրոջ»՝ Ալիևի կողմից ներկայացված անուղղակի պահանջներով։ Նա լարված է, որովհետև Ալիևը հստակ և կոշտ ձևով ձևակերպել է մի շարք հարցադրումներ, որոնց ուշ, թե շուտ պետք է տրվեն պատասխաններ։ Ասել է թե՝ Նիկոլի երևանյան ագրեսիան և մոսկովյան լռությունը միևնույն փաթեթի երկու կողմերն են, որոնք ունեն ընդհանուր՝ բավական մռայլ ակունքներ։

Ի դեպ՝ վերը շարադրվածի տրամաբանական շարունակությունն է մեկ այլ՝ ամենօրյա բնույթի, բայց խորը իմաստով հարցադրում եթե իսկապես ամեն ինչ ընթանում է «խաղաղության» գծով, ապա ինչպե՞ս է, որ արդեն ավելի քան երկու ամիս ադրբեջանական դիրքերից անընդհատ կրակում են Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Այդ կրակոցները ոչ միայն տեխնիկական խախտումներ չեն, այլ՝ ուղիղ ազդակներ են՝ ուղղված, թե՛ Երևանին, թե՛ աշխարհաքաղաքական բևեռներին, թե՛ հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքին, ապա սա բացահայտ գաղափարական կազուս է։ Վերջիվերջո՝ մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակն էր։ Եվ այստեղ ծագում է ամենաբնական հարցը՝ ի՞նչ կապ ունի Իլհամ Ալիևը ֆաշիզմի դեմ պայքարի հետ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ մի։ Ալիևը՝ որպես դասական նեոֆաշիստ, չի կարող ներկայանալ նման հարթակում առանց բացահայտ պատմական կեղծիքի։ Այն, ինչ Ալիևի վարչակարգն արեց Արցախում՝ պարբերաբար թիրախավորելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները, իրականացնելով ատելության վրա հիմնված պետական քարոզչություն, դա նեոֆաշիզմ է՝ իր ամբողջական տեսքով։

Նիկոլի մենակությունը Մոսկվայում և Ալիևի բացակայությունը միևնույն քաղաքական պատկերի տարբեր արտահայտություններն են՝ մեկը կեղծ ներկայացվածության, մյուսը՝ բացահայտ նեոավտորիտար մերժման։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЖАЗ-ОРКЕСТР «АРЦАХ» ВЫСТУПИЛ НА МОСКОВСКОМ ДЖАЗОВОМ ФЕСТИВАЛЕ
    2025-06-16 13:58

    Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.

  • Артур ХАЧИКЯН: «АКЦЕНТ НА ГРУБОЙ СИЛЕ И АГРЕССИИ ПРОТИВ СУВЕРЕННОГО ГОСУДАРСТВА»
    2025-06-16 11:21

    «Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ЖАЛКАЯ ПОПЫТКА ОБВИНИТЬ АРМЕНИЮ В ТОМ, В ЧЁМ АЗЕРБАЙДЖАН САМ СИСТЕМНО УЧАСТВУЕТ
    2025-06-16 10:00

    Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: НАСТУПЛЕНИЕ НА ЦЕРКОВЬ – НОВЫЙ ЭТАП «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ»
    2025-06-16 09:28

    Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ